Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/200

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պարսիկին և բերին Արշակ թագավորի մոտ, որ հրամայեց նրան քարկոծելով սպանել։ Բայց Մերուժանը փախչելով ազատվեց։


Գլուխ Լէ

ՀՐԵՎՇՈՂՈԻՄԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ՈԻՂԱՐԿՎԵՑ

ՀԱՅՈՑ ՎՐԱ ԻՆՆՍՈԻՆ ԲՅՈՒՐՈՎ, ԵՎ ԱՅՍ ԱՆԳԱՄ ԷԼ

ՀԱՂԹՈՒԹՅՈՒՆԸ ՄՆԱՑ ՀԱՅԵՐԻՆ:

Հրևշողումն էլ գալիս է պատերազմի Հայոց աշխարհի վրա։ Սա էլ Հայոց թագավորին ազգական էր, նրա ցեղից լինելով, որ Շապուհ թագավորի հրամանով իննսուն բյուր զորքով գալիս հասնում է՝ հայերի հետ պատերազմելու։ Ապա Հայոց Վասակ զորավարը կազմակերպում պատրաստում է զորքերի բոլոր գնդերը և պատերազմով դիմում է նրա վրա։ Բոլորին իրենց առաջը գցելով փախուստի մատնեցին։ Հրևշողումն ու Մերուժանն էլ փախան։


Գլուխ ԼԸ

ԱԼԱՆԱՅՈԶԱՆԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԱԼԻՍ

ՀԱՍՆՈՒՄ է ՉՈՐՍ ՀԱՐՅՈՒՐ ԲՅՈՒՐՈՎ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԴԵՄ

ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈՒ, ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵՍ ՆԵՂՎԵՑ ՈԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ

ԿՐԵՑ ՎԱՍԱԿԻՑ:

Իսկ Ալանայոզանը, որ Պահլավ էր, Արշակունիների տոհմից, խրոխտացել էր Պարսից Շապուհ թագավորի առաջ։ Նա գալիս հասնում է Հայաստանի սահմանները։ Այս բանը վաղօրոք հայտնի է դառնում Հայոց Արշակ թագավորին. սա նույնպես իր զորքը կազմակերպեց իր Վասակ սպարապետի ձեռքով՝ նրա ձեռքի տակ գումարելով բոլոր հայ նախարարներին։ Նա գալիս է Պարսից զորքի դեմ, բոլորին առհասարակ կոտորում է, մնացածներին փախուստի են մատնում Պարսից աշխարհը, և իրենք զգուշությամբ պահպանում են իրենց սահմանները։