Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/204

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որդյակ, ես չգիտեի, որ դու տանջվում ես»։ Վեր կացավ, այնտեղից հեռացավ, որպեսզի (Պապը) ցանկությունը կատարի։ Եվ այսպես դևերից առաջնորդվելով՝ այսպիսի գործերի անձնատուր էր եղել Արշակի որդի Պապը իր կյանքի ամբողջ ընթացքում, մինչև թագավորության հասնելը, մինչև իր մահը։


Գլուխ ԽԵ

ՍԱԿՍՏԱՆ ԱՆԴԵՐՁԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՉՈՐՍ ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐՈՎ

ՈԻՂԱՐԿՎԵՑ ՊԱՐՍԻՑ ՇԱՊՈԻՀ ԹԱԳԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ, ՈՐԻՆ

ՆՈՒՅՆՊԵՍ ՓԱԽՑՐԵՑ ՀԱՅՈՑ ՎԱՍԱԿ ԶՈՐԱՎԱՐԸ:

Սրանից հետո Պարսից Շապուհ թագավորը գումարեց իր զորքերը, չորս հարյուր հազար մարդ, և նրանց զորագլուխ նշանակեց Սակստան անդերձապետին։ Նրանք շարժվեցին եկան Հայոց կողմերը, ծավալվեցին և պատերազմի բռնվեցին Հայոց Արշակ թագավորի հետ։ Ապա Հայոց բոլոր մեծամեծ նախարարները մի տեղ հավաքվելով խորհուրդ արին. նրանք ոչ մի կերպ չէին համաձայնվում, որ Արշակ թագավորն էլ իրենց հետ պատերազմի դուրս գա։ Այնուհետև Վասակ զորավարը Մեծ Հայքի բոլոր մեծամեծների և նախարարների հետ ջարդում, կոտորում է Պարսից բոլոր զորքերը. սպանում է նաև Սակստան անդերձապետին, Բայց միայն Մերուժան Արծրունին փախչելով ազատվում է։


Գլուխ ԽԶ

ՇԱՊՍՏԱՆ ՏԱԿԱՌԱՊԵՏԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԼԻՆԴ ՀԱՐՅՈՒՐ ԲՅՈՒՐՈՎ ԵԿԱՎ

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՎՐԱ, ՆՐԱՆՑ ԷԼ ԵՆ ԿՈՏՈՐՈԻՄ ՀԱՅՈՑ ԶՈՐՔԵՐԸ:

Շապստան տակառապետը հինգ հարյուր-բյուրով գալիս հասնում է Հայոց աշխարհի վրա, ուզում է ներս խուժել Հայոց աշխարհը։ Ապա Հայոց թագավորի կազմակերպված ու պատրաստ գունդը և Հայոց Վասակ զորավարը դուրս են գալիս Պարսից զորքի դեմ ու ընդհարվում են նրանց հետ.