Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

լորին առհասարակ սրի են քաշում, ոչ ոքի կենդանի չեն թողնում, միայն Մերուժանը գնդից դուրս լինելով փախչում է։


Գլուխ ԽԹ

ՄՌԻԿԱՆԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՔԱՌԱՍՈՒՆ ԲՅՈՒՐՈՎ ԵԿԱՎ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻ

ՀԵՏ ԿՌՎԵԼՈՒ ԵՎ ԿՈՏՈՐՎԵՑ ՎԱՍԱԿԻՑ ՈԻ ՀԱՅՈՑ ԶՈՐՔԵՐԻՑ:

Ապա մի ոմն Մոիկան՝ Պարսից մեծ զորագլուխ, քառասուն բյուրով գալիս հասնում է Հայոց Արշակ թագավորի հետ պատերազմելու։ Ապա և Հայոց զորքը Վասակ զորավարի հետ խրոխտանալով ուժգնորեն, առյուծաբար հարձակվեց նրանց վրա, Պարսից զորքերը կոտորեց և Մռիկանին էլ սպանեց։ Բայց Մերուժանը այս անգամ էլ փախավ։


Գլուխ Ծ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴՎԵՑ ՈՒ ՔԱՅՔԱՅՎԵՑ,

ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՅՈՑ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻՑ ՇԱՏԵՐԸ ԱՊՍՏԱՄՐՎԵՑԻՆ ՈԻ ՁԵՌՔ

ՄԵԿՆԵՑԻՆ ՊԱՐՍԻՑ ՇԱՊՈՒՀ ԹԱԳԱՎՈՐԻՆ, ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՇՈՒՏՈՎ ԱՅՍ

ՈԻ ԱՅՆ ԿՈՂՄ ՑՐՎԵՑԻՆ, ԵՎ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ԹՈՒԼԱՑԱՎ:

Երեսունչորս տարի մեր Հայոց աշխարհը պատերազմ մղեց Պարսից թագավորի դեմ, որից հետո երկու կողմերն էլ ձանձրացան, հոգնեցին, պարտություն կրեցին, լքվեցին։ Եվ սկսեցին Հայոց թագավորի բանակից փախչել ու հեռանալ, թողին իրենց Արշակ թագավորին, և այս քայքայումն սկսում էին մեծամեծ ավագները։ Նախ Աղձնիքի բդեշխը և Նոշիրական բդեշխը և Մահկերտունը և Նիհորականը և Դասսընտրեին. և Աղձնիքի ամբողջ նախարարությունը, նրանց զորքն ու Աղձնիքի տոհմը ապստամբվեցին Հայոց Արշակ թագավորի դեմ, գնացին Պարսից Շապուհ թագավորի առաջ կանգնեցին, պարիսպ քաշեցին Հայաստանի կողմից