Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեջ շքեղացրեց և խոստացավ նրան մեծամեծ կալվածքներ։ Իսկ Հայոց թիվը այդ ժամանակից սկսեց պակասել ու պակասել։


Գլուխ ԾԱ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԵՐԿՐՈԻՄ ՄՆԱՑԱԾՆԵՐԸ ԲՈԼՈՐԸ ՄԻԱՍԻՆ, ՄԻԱԲԱՆ

ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ՀԱՅՈՑ ՆԵՐՍԵՍ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՄՈՏ, ԲՈՂՈՔՈԻՄ ԵՆ

ԻՐԵՆՑ ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԻ ԴԵՄ ԵՎ ՆՐԱՆԻՑ ՁԵՌՔ ԵՆ ՔԱՇՈԻՄ,

ԹՈՂՆՈԻՄ ԵՆ:

Ապա Հայոց աշխարհի թագավորության բոլոր մարդիկ հավաքվեցին եկան Հայոց մեծ եպիսկոպոսապետ Ներսեսի մոտ,— մեծամեծներ, նախարարներ, կուսակալներ, կողմնակալներ, գավառատերեր, գործակալներ, գյուղերի համփաներ. սրանք բոլորը մի տեղ հավաքվելով սկսեցին խոսել Ներսեսի հետ և ասացին. «Տե՛ր, դու ինքդ գիտես, որ ահա երեսուն տարի է մեր Արշակ թագավորի (ժամանակ), որ մենք ոչ մի տարի պատերազմից հանգիստ չենք ունեցել, շարունակ մեր երեսների քրտինքը սրբել ենք սրերով, սլաքներով, նիզակների տեղերով։ Մենք այլևս չենք կարող դիմանալ, ոչ էլ դուրս գալ պատերազմի. ավելի լավ է, որ մենք էլ հպատակվենք Պարսից թագավորին, ինչպես արին մեր ընկերները, որոնք նրան թողին ու գնացին Պարսից թագավորի մոտ, մենք էլ նրանց պես պիտի անենք, որովհետև այլևս չենք կարող կռվել։ Եթե Արշակ թագավորը կամք ունի Շապուհի հետ կռվելու, թող Վասակի և իր աներոջ՝ Անդոկի միջոցով պատերազմի, այլ այս Հայոց աշխարհից ոչ ոք, ոչ մի մարդ նրան չի գնա օգնության։ Նա ուզում է՝ թող պատերազմի, չի ուզում չպատերազմի, մեր պետքը չէ, մենք նրան թողել ենք»։

Իսկ սուրբ Ներսեսը խոսում է նրանց հետ ինչպես հարկն է. «Լա՛վ մտածեցեք,— ասում է նա,— հիշեցե՛ք տիրոջ պատվիրանը միաբանության մասին, որ ծառաները հնազանդ լինեն իրենց տերերին։ Դուք ահա բոլորդ կաք ու վկա եք, որ բոլորդ Արշակունյաց տոհմից եք ձեռք բերել ձեր