Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նագրում գրված «Իսկիզբն» բառով[1]: Ղ. Փարպեցու այս հատվածը օգնում է բացատրելու Փավստոսի Պատմության «Երրորդ դպրութիւն» նշումը Փոխանակ Առաջին դպրության: Բացի սրանից, ինչպես բանասիրությունը ենթադրում է, այդ անհայտ խմբագիրը կազմելիս է եղել հայոց պատմագիրք, այսինքն՝ պատմական գրվածքների ժողովածու, որպիսիները շատ ունենք մեր ձեռագրերում: Ամեն մի պատմական գրվածք նա կնքել է «Դպրութիւն» անունով: Առաջին դպրությունը այս ժողովածուի մեջ եղել է, հավանորեն, վկայաբանություն ս. Թադեոս առաքյալո, Երկրորդ դպրությունը եղել է հայոց դարձի պատմությունը, որ Ղ. Փարպեցիս կոչում է «Դիրք Գրիգորիսի»: Նրան հաջորդող Պատմությունն եղել է Փավստոսինը, որի վրա դրել է հերթական թվահամարը՝ «Դպրութիւն երրորդ», ավելացնելով «Իսկիզբն», որպեսզի ընթերցողները տարակուսանքի մեջ չընկնեն, կարծելով, թե այս Պատմությունը սկզբից թերի է: Բայց որովհետև Փավստոսի Պատմությունն ունեցել է չորս դպրություն՝ Առաջինից Չորրորդ, այս անգայտ խմբագիրը, իր Ժողովածուի հերթականությանը հետևելով, կոչել է Երրորդ-Վեցերորդ դպրություններ՝ վերջինի վրա ավելացնելով, դարձյալ ընթերցողներին հավաստիացնելու համար, «վերջ»: Այնուհետև գուցե դարձյալ շարունակել է ուրիշ պատմական երկեր մտցնել իր ժողովածուի մեջ՝ կոչելով Յոթերորդ, Ութերորդ... դպրություններ:

Բայց այստեղից բխում է մի կարևոր եզրակացություն, խոստաբանությունը իր «Դ—Զ դպրություն» անուններով անծանոթ է Դ. Փարպեցուն, որ գրել է Փավստոսի Պատմությունից 20—30 տարի հետո. Փարպեցին Փավստոսի Պատմությունը ճանաչում է Ա—Դ դպրություններով, ուրեմն, Գ—Ջ դպրության անվանակոչությունը և խմբագրական այլ աշխատանքները կատարվել են Ղ. Փարպեցուց հետո՝ մի անհայտ խմբագրի ձեռքով, ուրեմն, խոստաբանությունը բուն հեղինակին չի պատկանում:

Ամեն ինչ կարծես պարզ է և անկասկածելի:

Բայց ահա հանդես է գալիս Գ դպրության աոաջին գլուխը, որ վերիվայր

  1. Տեղը չէ այստեղ մանրամասն հերքել Մ. Աբեղյանի հիշյալ ենթադրությունները, այդ ուրիշ տեղ կանենք։ Այստեղ բավականանում եմ միայն նկատեյով, որ Փարպեցին Փավստոսի Պատմությունը ոչ մի անգամ չի կոչում Պատմություն երկրորդ, այլ միշտ կոչում է երկրորդ դիրք (ինչպես Ագաթանգեղոսինը կոչում է Առաջին գիրք): Այնպես որ, եթե Փարպեցին կամենար Փավստոսի Պատմությունը նշանակել, նա կգրեր «յերկրորդ գիրսն»: Եթե Փարպեցու գրածում խոսքը թերի է, ապա պետք է լրացնել այսպես. «յերկրորդ գիրսն ի պատմութեան երրորդումն»։ Իմ տված բացատրությունը միանգամայն ուղիղ է։ Դարձյալ Մ. Աբեղյանը սխալվում է՝ ենթադրելով, թե Խոստաբանության հեղինակը նույն ինքը Փավստոսն է, գրքի հեղինակը։ Խոստաբանության հեղինակը Փավստոսի երկը խմբագրողն է, ինչպես ցույց ենք տվել եր. 19-ում։