Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/210

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նըվում եք) հեթանոս մարդկանց և խստասիրտ տերերի, շատ և շատ չարիքներ դուրս կգան ձեր առաջ, որոնցից չեք կարողանա ճողոպրել»։

Իսկ նրանք, որոնք միատեղ հավաքված էին, աղաղակ բարձրացրին, իրար ձայն տվին՝ շփոթություն և աղմուկ հարուցելով. «(Վեր կենանք, գնանք,— ասում էին նրանք,— քաշվենք գնանք մեր տեղերը, ույդ խոսքերր չենք կամենում ընդունել»։ Սփռվեցին գնացին ամեն մեկը իր տունը։


Գլուխ ԾԲ

ՇԱՊՈԻՀ ԹԱԳԱՎՈՐԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ

ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՅՈՑ ԱՐՇԱԿ ԹԱԳԱՎՈՐԻ ԴԵՄ

ԵՎ ՆԵՆԳՈԻԹՅԱՄԲ ԻՐ ՄՈՏ ԿԱՆՉԵՑ ՀԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ:

Ապա Պարսից Շապուհ թաղավորը մեծ աղաչանքներով, ընծաներով ու հրովարտակներով Արշակ թաղավորին սիրով իր մոտ կանչեց, որ այնուհետև իրար մեջ սեր և խաղաղություն ու մեծ բարեկամություն հաստատեն։ Իսկ Արշակ թագավորը թեպետև ուզում էր պատերազմ տալ, բայց Հայոց աշխարհի ամբողջ զորքը այս բանին չէր համաձայնվում։ Ուստի նա կամա-ակամա սիրտ արեց խոնարհությամբ հրովարտակ ուղարկել Պարսից Շապուհ թագավորին, ինչպես հպատակն իր տիրոջը։ Իր կողմից էլ նրան հաշտության ընծաներ ուղարկեց։


Գլուխ ԾԳ

ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՇԱՊՈՒՀ ԹԱԳԱՎՈՐԸ ԿՐԿԻՆ ԱՆԳԱՄ ՀԱՅՈՑ ԱՐՇԱԿ

ԹԱԳԱՎՈՐԻՆ ԿԱՆՉԵՑ, ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՆԱ ԳՆԱՑ ՈԻ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԿՈՐԱՎ:

Սրանից հետո Պարսից Շապուհ թագավորը դարձյալ (պատգամ) ուղարկեց Հայոց Արշակ թագավորին և ասաց. «Եթե ես և դու իրար հետ հաշտ ենք, ապա եկ, միմյանց հետ տեսակցենք և այնուհետև իբրև հայր և որդի լինենք միմյանց, իսկ եթե չես ուզում ինձ տեսնել, ուրեմն պատե-