Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մոտ երկու բեռ հող և մի ամանով ջուր։ Հետո հրամայիր, որ քո սենյակի հատակի կեսի վրա շաղ տան Հայաստանից բերած հողը. ապա դու ինքդ Հայոց Արշակ թագավորի ձեռքից կբռնես, նախ կտանես սենյակի այն տեղը, որտեղ բնական գետինն է, և նրան հարցուփորձ կանես։ Հետո նրա ձեռքը բռնած, հայկական հող շաղ տված տեղը կտանես և կքսես, թե ինչ է խոսում. և այն ժամանակ կիմանաս, թե երբ նրան արձակելու լինես Հայաստան, քո ուխտն ու դաշինքը կպահի՞, թե՞ ոչ։ Որովհետև եթե հայկական հողի վրա խիստ լեզվով խոսի, իմացի՛ր, որ Հայոց աշխարհք հասնելուն պես հենց նույն օրը նույն լեզուն կբանեցնի, նույն պատերազմը կնորոգի քեզ հետ, նույն ճակատամարտերը, նույն թշնամությունր կշարունակի»։

Պարսից թագավորը քավդյաներից այս քսելով՝ մարդիկ ուղարկեց Հայաստան արագավազ ուղտերով հողի և ջրի, որ գան և նրա համար պարզեն հմայքը։ Քիչ օրերից հետո եկան ու բերին այն, ինչի որ նա նրանց ուղարկել էր։ Ապա Շապուհ թագավորը հրաման է տալիս իր սենյակի հատակի կեսի վրա շաղ տալ Հայաստանից բերած հողը և վրան ջուր ցանել, իսկ մյուս կեսը թողնել բնիկ երկրի նույն հողը։ Եվ Հայոց Արշակ թագավորին բերել տվեց իր առաջ ու հրամայեց մյուս մարդկանց հեռացնել և նրա ձեռքից բռնած ճեմելով շրջում էր։ Սենյակում երթևեկելիս, երբ ճեմում էին պարսկական հողի վրա, ասաց նրան. «Արշակ թագավոր Հայոց, դու ինլո՞ւ ինձ թշնամի եղար. ես քեզ որդու նման սիրեցի, կամեցա աղջիկս քեզ կնության տալ, և քեզ ինձ որդի դարձնել, իսկ դու իմ դեմ խստացար, ինքնակամ, հակառակ իմ կամքի, ինձ թշնամի դարձար, և ահա ամբողջ երեսուն տարի է ինձ հետ պատերազմեցիր»։

Արշակ թագավորը ասում է. «Մեղանչեցի և հանցավոր եմ քո առաջ, որովհետև ես եկա, քո թշնամիներին հաղթեցի ու կոտորեցի և հույս ունեի քեզանից կյանքի պարգև ստանալու. բայց իմ թշնամիներն ինձ մոլորեցրին, քեզանից վախեցրին և փախչել տվին։ Եվ երդումս, որով քեզ երդվեցի, ինձ քո առաջը բերեց, ու ահա եկա քո առաջ, և ահա ես՝ քո ծառան, քո ձեռքում եմ. ինչպես ուզում ես վարվիր ինձ