Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Է տապալում խոստաբանությունից և Ղ. Փարպեցու վկայություններից դուրս բերված եզրակացությունները: Ալս առաջին գլխում հեղինակը հայտնում է, թե Թադեոս առաքյալի քարոզությունից մինչև Գրիգոր Լուսավորչի վարդապետությունն ու նրա մահը և առաքելասպան Սանատրուկ թագավորից մինչև Տրդատ թագավորի ակամա հավատալն ու մահը՝ այս ամենը ուրիշների ձեռքով գրվեցին. «Բայց և մեք,— շարունակում է հեղինակը,— ի մերում աստ եդաք փոքր ի շատէ ի կարգի պատմութեանս, ոչ զանց արարեալ թողաք վասն պատշաճ իրաց կարգին: Վասնզի է ինչ մեր պատմութիւն՝ որ առաջին է, և է ինչ՝ որ վերջին է, իսկ որ միջին ինչ եդև, այն ի ձեռն այլոց գրել գրեցաւ: Բայց զի մի՛ ի միջի մերոյ պատմութեանս ընդհատ երևեսցի, հուն մի նշանակեցաք, զոր օրինակ աղիւս մի կարգած ի մէջ որմոլն շինուածոյ, ի կատարումն բովանդակութեան»:

Ուրեմն, հեղինակը տարբերակում է հայոց պատմության երեք մաս, որ կոչում է առաջին, միջին և վերջին: Միջին է կոչում պատմությունը Սանատրուկից մինչև Տրդատի վախճանը, որ ուրիշներից արդեն գրված է. վերջին է կոչում Տրդատի հաջորդից՝ Խոսրովից սկսած պատմությունը, իսկ առաջին է կոչում պատմական անցքերը՝ բնականապես մինչև Սանատրուկը: Ինքն ասում է, թե իր Պատմությունը մասամբ առաջին է (մինչև Սանատրուկ) և մասամբ վերջին (Տրդատից հետո). միջինը (Սանատրուկից մինչև Տրդատի մասը) չի գրում, որովհետև ուրիշներից գրված է արդեն, բայց միայն հիշում է այստեղ մի քանի խոսքով՝ պատմության ընթացքը չընդհատելու համար, ինչպես որ մարդ մի աղյուս դնի՝ շարվածքն ամբողջացնելու համար: Ուրեմն, այստեղ հեղինակը հայտնում է, թե իր Պատմության առաջին մասը կազմում է Սանատրուկին անմիջապես նախորդող հայոց պատմության շրջանը, որ մեր այժմյան ձեռագիր օրինակներում չկա, ուրեմն և Փավստոսի Պատմությունը սկզբից թերի է:

Ա գլուխն այնքան պարզ, բնական և որոշակի է, որ այս եզրակացությունը անհրաժեշտորեն բխում է նրանից: Սակայն սխալ կլիներ ենթադրել, թե այս պակասող մասը կազմում էին ալն երկու դպրությունները, որոնք պակասում են Փավստոսի ներկա ձեռագրերում, որովհետև Փավստոսի Պատմության սկզբնագրում այդ թերի մասը (եթե եղել է) պետք է պարունակեր հայոց պատմության սկզբնական շրջանը մինչև Սանատրուկը. այնինչ մեր ձեռքը հասած Պատմության մեջ Ա և Բ դպրությունները, որոնք հայտնի չեն եղել Ղ. Փարպեցուն և գրված են եղել «ի ձեռն այլոց», պետք է պարունակեր հայոց պատմությունը մինչև Տրդատը և Գրիգոր Լուսավորիչը, որի շարունակությունն էլ կազմում է այժմ մեր ունեցած Փավստոսը՝ խոսրով Կոտակից և Վրթանեսից սկսած:

ժամանակագրական կարգով ավազագույնն է Գ դպրության Ա գլուխը, որ պատկանում է հեղինակին, երկրորդ տեղը բռնում են Ղ. Փարպեցու տեղեկությունները, որոնց մեջ Փավստոսի սկզբի դպրությունը Ա. դպրություն է կոչվում, երրորդ տեղը բռնում է խոստաբանությունը, որի գրողը՝ խմբագրողը, իր ժողովածուի մեջ առաջին երկու դպրության մեջ զետեղելով Թա-