Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/223

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բոլորը նա անում էր վրեժ առնելու համար Անդոկից, երբ պատերազմ եղավ Պարսից Ներսեհ թագավորի հետ։

Եվ Շապուհ թագավորը հրաման տվեց՝ Հայաստանի ամուր-ամուր տեղերում բերգեր շինել և բերդակալներ նշանակելով՝ ազնվական կանանց մաս-մաս տեղավորում էր այդ բերդերում պահելու, հրամայելով, որ եթե նրանց ամուսինները չգան իրեն ծառայության, ապա բերդակալները սպանեն այն կանանց, որ նա թողել էր նրանց մոտ։ Եվ Հայոց աշխարհում նրանց վրա իշխան թողեց Զիկին ու Սաբենին բազմաթիվ զորքով. մնացորդների վրա իշխանությունը հանձներ Վահանին ու Մերուժանին, և ինքը գնաց Ատրպատական։


Գլուխ ԾԹ

ՎԱՀԱՆԻ ԵՎ ՄԵՐՈՒԺԱՆԻ ՄԱՍԻՆ, ԹԵ Ե՞ՐԲ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ

ՄՆԱՅԻՆ, ՈՐՔԱ՞Ն ՇԱՏ ՉԱՐԻՔՆԵՐ ԳՈՐԾԵՑԻՆ ՀԱՅՈՑ ԵՐԿՐՈՒՄ,

ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ՎԱՀԱՆՆ ՈԻ ԻՐ ԿԻՆԸ ՍՊԱՆՎԵՑԻՆ ԻՐԵՆՑ ՈՐԴՈՒ

ՉԵՌՔՈՎ:

Այնուհետև Վահան Մամիկոնյանը և Մերուժան Արծրունին,— այս երկու պիղծ, անօրեն, դժնյա մարդիկ, որոնք ետ էին կացել աստվածապաշտության ուխտից և ուրացությամբ հանձն էին առել ու պաշտում էին Մազդեզական անաստված կրոնը, սկսեցին Հայոց աշխարհում, բոլոր գավառներում, ամեն տեղ ավերել եկեղեցիները, քրիստոնյաների աղոթքի տեղերը։ Եվ շատ մարդկանց, որոնք նրանց ձեռքն էին ընկնում, ստիպում էին աստվածապաշտությունը թողնել, Մազդեզական պաշտամունքն ընդունել։ Սրանից հետո Վահանն ու Մերուժանը հրամայում էին բերդերին, որ այն կանանց, որոնց ամուսին-նախարարները թողեք ու փախել էին, ստիպել, որ դառնան Մազդեզական կրոնին, իսկ եթե չհամաձայնվեն, բոլորին չարաչար մահով սպանել։ Բերդապահներն այս հրամանն ստանալով՝ ամեն մեկը իր մոտ եղածին նեղում, ստիպում էր, ինչպես հրամայված էր։ Եվ երբ նրանցից ոչ մեկը հանձն չառավ քրիստոնեությունը ուրանալ,