Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բոլորին չարաչար մահով սպաներին բոլոր բերդերում, որտեղ նրանց բանտարկել էին։

Վահանը մի ազգականուհի ուներ Մամիկոնյան տոհմից, Վարդանի քույրը, Համազասպուհի անունով, որ Ռշտունյաց գավառի տիրոջ՝ Գարեգինի կինն էր։ Նրա ամուսինը՝ Գարեգինը, նրան թողել փախել էր այն ժամանակ, երբ Պարսից Շապուհ թագավորը եկել էր Հայոց աշխարհը, իսկ Ռշտունյաց տիկինը պահվում էր Վան քաղաքի միջնաբերդում, Տոսբ գավառում։ Իսկ անօրեն Վահանն ու Մերուժանր բերդապահին հրամայում են, որ տիկնոջը նեղի, իսկ եթե նա հանձն չառնի Մազդեզական կրոնը, այդ դեպքում բարձր աշտարակից կախի և սպանի։ Երբ Համազասպուհին հանձն չառավ Մազդեզական կրոնը, նրան հանեցին բարձր աշտարակը, որ գտնվում էր ժայռի բարձր գագաթին, դեպի ծովակի կողմը դարձած ետևի կողմից, նրան մերկացրին, ինչպես մորից մերկ և ոտքերին կապ գցելով՝ գլխիվայր կախեցին նրան այն բարձր կողմից, և այսպես մեռավ կախաղանի վրա։ Նրա մարմինը սպիտակ էր, պայծառ տեսքով, կախված մնում էր իբրև հրաշալի տեսարան։ Նրա մարմինը բարձրում փայլում էր ձյունի սպիտակությամբ, և շատ մարդիկ օրեցօր գալիս էին նրան նայելու՝ իբրև մի սքանչելի երևույթի։ Համազասպուհու այս տեսարանը նկատելով՝ մի կին՝ նրա դայակը, մի կարճ պարեգոտ հագավ, որին ասում են անակյուղոս, մեջքը գոտի կապեց, և մնում սպասում էր բարձր աշտարակի ներքև, ժայռի բարձր գագաթի տակ, որտեղից կախված էր իր սանը, մինչև որ քայքայվեց նրա ամբողջ մարմինը։ Եվ որքան որ ներքև էին թափվում նրա ոսկորները, նա հավաքում էր, իր ծոցը դնում և այսպես իր սանիկի բոլոր ոսկորները հավաքեց, տարավ նրա ազգականների մոտ։

Եվ այնչափ չար էին այն երկու մարդիկ, որ մինչև անգամ իրենց մերձավորներին չէին խնայում, այլ անողորմաբար չարչարում էին թե՛ օտարներին և թե իրենց հարազատներին։ Շատ տեղերում ատրուշաններ էին շինում, մարդկանց բռնի հնազանդեցնում էին Մազդեզական կռանին, իրենց սեփական կալվածքներում էլ շինում էին շատ