Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲՈԻԶԱՆԴԻ

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴՊՐՈԻԹՅՈԻՆ

ՑԱՆԿ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴՊՐՈՒԹՅԱՆ

Ինչ որ ասելու եմ, պատմական մատյանների գլուխներ:

Ա. Պապի թագավորելը, որ գտնվում էր Հունտց երկրում, Հայաստան գալը, երկրին տիրելը և կամ թե ինչի որ ձեռնարկում էր, հաջողվում էր նրան։

Բ. Հայոց Մուշեղ զորավարի մասին, թե ինչպե՛ս հարձակվեց Պարսից Շապուհ թագավորի բանակի վրա և սոսկալի ջարդ տվեց նրանց, այնպես որ Շապուհը մի ձիով ճողոպրեց։

Գ. Հայր մարդպետի մասին, թե ինչպե՛ս Պապը հրամայեց սպանել:

Դ. Երկրորդ պատերազմի մասին, որ տեղի ունեցավ Բագրավանդ գավառի Բագրավան ավանում Հայոց Պապ թագավորի և Պարսից զորքերի միջև:

Ե. Մյուս պատերազմի մասին հայերի և պարսիկների միջև Ատրպատականի Գանձակ քաղաքում, նաև Ուռնայրի գուշակության մասին, որ այդ պատերազմում էլ հայերը կհաղթեն:

Զ. Դղակ մարդպետի մասին, որին սահմանապահ նշանակեցին, թե ինչպես նա խորհրդակից եղավ Պարսից թագավորին, և թե ինչպե՞ս խոստացավ մատնել Հայոց արքային, և Պապ արքայի կողմից Գդակի սպանվելու մասին:

է. Հայոց Արշակ թագավորի մահվան մասին, թե ինչպե՛ս մեռավ Խուժաստան երկրում, Անհուշ բերդում, ինքն իր ձեռքով, և Դրաստամատը եղավ նրա մահվան պատճառը։

Ը. Թե ինչպե՛ս դադարեց պատերազմը պարսիկների կողմից, որից հետո Մուշեղ սպարապետը սկսեց կռվել նրանց հետ, որոնք ապստամբվել էին Հայոց թագավորի դեմ, և մեծամեծ պատերազմներով շատ տեղեր