Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԼԶ. Մուշեղի ընտանիքի և այլ մարդկանց անմիտ կարծիքի մասին։

ԼԷ. Մանուելի դարձը պարսկական գերությունից, Մուշեղի վրեժը պահանջելը և Վարազդատ թագավորին Հայաստանից հեռացնելը:

ԼԸ. Թե ինչպե՛ս Հայոց Մանուել սպարապետը ամբողջ երկրի հետ ձեռք մեկնեց Պարսից թագավորին, և սկզբում Հայոց աշխարհի մարզպան և կառավարիչ բերեց Պարսից թագավորի կողմից Սուրենին ու մեծ պարգևներ ստացավ Շապուհից, և թե ինչպե՞ս Մերուժան Արծրունու խորամանկությամբ ապստամբություն ծագեց, և պատերազմներ առաջ եկան։

ԷԹ. Գումանդ Շապուհի մասին, որ Պարսից թագավորի կողմից ուղարկվեց՝ հայերի հետ պատերազմելու, և իր զորքերով հանդերձ սպանվեց Մանուելից։

Խ. Վարազի մասին, թե ինչպե՛ս ուղարկվեց Պարսից թագավորից և Մանուելից սպանվեց առաջինի նման։

ԽԱ. Մռկանի մասին, որին Պարսից թագավորը գարձյալ ուղարկեց մեծ զորքով Հայոց աշխարհի և Մանուելի վրա ու Մանուելից սպանվեց առաջինների նման։

ԽԲ. Հայաստանի յոթ տարի տևող խաղաղության մասին։

ԽԳ. Մերուժան Արծրունու մասին, որ Պարսից զորքով եկավ Մանուելի վրա և նրանից սպանվեց։

ԽԴ. Թե ինչպե՛ս Մանուել մեծ սպարապետը թագավորեցրեց մանուկ Արշակին, հետո ինքն էլ մեռավ: