Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/229

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲՈՒԶԱՆԴԱՐԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴՊՐՈՒԹՅՈՒՆ

ԹՈՐԳՈՄԻ ՈՐԴԻՆԵՐԻ ՏԱՆ՝ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ

ՊԱՏՄԱԿԱՆ ՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԳԼՈՒԽՆԵՐ


Գլուխ Ա.

ՊԱՊԻ ԹԱԳԱՎՈՐԵԼԸ, ՈՐ ԳՏՆՎՈՒՄ ԷՐ ՀՈՒՆԱՑ ԵՐԿՐՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆ

ԳԱԼԸ, ԻՐ ՀԱՅՐ ԱՐՇԱԿԻ ԵՐԿՐԻՆ ՏԻՐԵԼԸ, ԵՎ ԿԱՄ ԹԵ ԻՆՉԻ ՈՐ

ՁԵՌՆԱՐԿՈԻՄ ԷՐ, ՆՐԱՆ ՀԱՋՈՂՎՈՒՄ ԷՐ[1]:

Այս բոլորից հետո Մուշեղը՝ Վասակի որդին, հավաքեց բոլոր մարդկանց ազնվական գնդերից, որքան որ մնացել էին, և նրանց հետ միասին գնաց Հունաց թագավորի մոտ, Հայոց աշխարհի աղաչական խնդիրը ներկայացրեց, պատմեց բոլոր տառապանքները, որ անցել էին նրանց գլխով, և կայսրից խնդրեց՝ Պապին՝ Արշակի որդուն, թագավոր դնել Հայոց աշխարհի վրա։ Հունաց մեծ թագավորը Պապին Արշակի որդուն, թագավորեցրեց Հայոց աշխարհի վրա, ինչպես նա նրանից խնդրեց, և մեծ օգնություն ցույց տվեց Հունաց թագավորը, Պապ թագավորի հետ Հայոց աշխարհն ուղարկելով Տերենտ անունով ստրատելատին և Ադե կոմսին վեց հարյուր բյուր զորքով։

Եկան հասան Հայոց աշխարհը, Մուշեղը դառնում է Հայոց զորավար-սպարապետ իր հոր՝ Վասակի փոխանակ։ Եվ Հայոց աշխարհի բոլոր այն մարդիկ, որոնք ցրվել, փախել, թաք էին կացել, գալիս, մի տեղ էին հավաքվում։ Եվ թագավորն ու

  1. Ուղղում և թարգմանում ենք ըստ Երևանի մատենադարանի № 3079 ձեռագրի» — Խմբ.: