Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թի ծանրությամբ, ըստ այնմ էլ կդատի իր արարածներին։ Որովհետև նա գիտե իր արարածների գործերի չափը և ամենքին կհատուցի իրենց գործերին համապատասխան, որովհետե ներկայումս ժամանակն է նախատելու, հանդիմանելու և դատելու, որովհետև ներկայումս ոչ թե մարդիկ են դուրս եկել միմյանց դեմ ճակատելու և պատերազմելու, այլ դատավորների դատավորն է վեր կացել երկիրը դատելու։ Ուրեմն այս ժամը դատաստանի ժամանակն է։ Ո՞վ կհամարձակվի այս ժամին իր բերանը բանալ նրա առաջ, կամ ո՞վ է, որ տիրոջ միտքը գիտե և դեռ խրատ էլ կտա նրան. որովհետև ամեն ինչ նրանից է և նրանով է, և նրան փառք հավիտյանս։ Որովհետև եթե տերը մեզ հատուցում է համաձայն մեր գործերի, մենք չենք կարող նրա կամքին դեմ գնալ և նրանից որևէ բան խնդրել, այլ պետք է ասենք. «Իրավացի կերպով այս բոլորը մեզ վրա բերիր. արդար ես դու, տե՛ր, և բոլոր քո գործերը ճշմարիտ են: Քո ճանապարհներն ու բոլոր դատաստաններն ուղիղ են, որովհետև մեր նկատմամբ արդար դատաստան արեցիր ըստ ամենայնի, արդարությամբ և իրավացիորեն կատարեցիր մեր մեղքերի համար։ Որովհետև մենք անիրավություն ու հանցանք գործեցինք և ապստամբվեցինք քո դեմ, ամեն ինչում մեղք գործեցինք և քո պատվիրաններին չենթարկվեցինք։ Պաս չպահեցինք և արարողություններ չկատարեցինք, ինչպես պատվիրեցիր մեզ, որմենք քեղանից բարիք գտնենք։ Արդ այն ամենը, ինչ. որ կատարեցիր և ինչ որ մեղ վրա բերեցիր, արդար դատաստանով կատարեցիր և որովհետև քո դատաստանները հաճելի են։ Արդ՝ մեզ մի՛ լքիր իսպառ, քո անվան համար, փրկի՛ր մեզ քո հրաշքների համար և փառավոր արա քո անունը, տե՛ր, որպեսզի չամաչեն նրանք, ովքեր քեզ հետ հույս են կապել. նրանց բռնությունները թող նվաստանան, նրանց ամբողջ զորությունը թող խորտակվի, ոչնչանա, որովհետև միայն դու ես տեր աստվածը, որ փառավորված ես ամբողջ տիեզերքի վրա։ Եվ ամեն բանում ամբողջովին միայն քո ամենազոր կամքը կկատարվի, որ հզոր ես, կարող և ամեն ինչում արդար, և սիրում ես ողորմալ նեղյալներին ու տագնապյալներին։ Դու ես իմանում մեր օգուտը, տե՛ր, և պատրաստում ես