Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գլուխ ԺԶ

ԱՂՁՆԻՔ ԳԱՎԱՌԻ ՄԱՍԻՆ:

Այնուհետև Մուշեղ զորավարը դառնում է Աղձնյաց երկրի վրա և մեծամեծ հարվածներ է հասցնում այդ երկրին, որովհետև սրանք էլ ապստամբվել էին Հայոց թագավորի դեմ։ Աղձնիքի բդեշխին ձերբակալեցին, նրա առաջ սպանեցին կանանց, իսկ նրանց որդիներին գերի վերցրին։ Մնացածներին հպատակեցրին և Աղձնիքում էլ թողեցին վերակացուներ ու պաշտոնյաներ։


Գլուխ ժԷ

ՄԵԾ ԾՈՓՔԻ ՄԱՍԻՆ:

Այնտեղից արշավեցին Մեծ Ծոփք, որ նույնպես ապստամբվել էր։ Մուշեղր նվաճեց Մեծ Ծոփքը, ազնվական տոհմերը սրի քաշեց, պատանդներ վերցրեց և բնակիչներին հպատակեցրեց։


Գլուխ ԺԸ

ԱՆԳԵՂ ՏԱՆ ՄԱՍԻՆ:

Անգեղտանն էլ շատերին ջարդեց և սրի քաշեց։ Բայց որովհետև Հակիրր վաղուց ի վեր արքունի կալվածք էր, ուստի բնակիչները հարկատու հպատակ էին մնացել։


Գլուխ ԺԹ

ԱՆՃԻՏ ԳԱՎԱՌԻ ՄԱՍԻՆ:

Ապա Մուշեղն արշավում է Անձիտ գավառը և նվաճում շրջակա գավառների հետ միասին, որովհետև նրանք էլ ապստամբվել էին Արշակունյաց թագավորության դեմ։ Գավա-