Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է

Էր խառնակության, երբեմն ուրիշ արուների էգ դարձնելով, խառնակվում էր նրանց հետ, երբեմն էլ անասունների հետ էր խառնակվում։ Եվ այսպես իր կյանքի բոլոր օրերում նա ենթարկված էր դևերին։


Գլուխ ԻԳ

ՍՈԻՐԲ ՆԵՐՍԵՍԻ ՀԱՆԴԻՄԱՆՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ԹՇՆԱՄԻ ԷՐ

ՊԱՊ ԹԱԳԱՎՈՐԻՆ՝ ՄԵՇՔԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ:

Իսկ Հայոց Ներսես եպիսկոպոսապետը միշտ դիմադրում էր Պապ թագավորին, նրան նախատում էր և հանդիմանում ծանր փաստացի հանդիմանություններով. նրա բազմաթիվ չար գործերի պատճառով թույլ չէր տալիս եկեղեցու շեմքը ոտք դնել և ոչ ներս մտնել։ Միշտ նրան նախատում, հանդիմանում, խրատում էր, որ կորստաբեր գործերից հրաժարվի, ուղղվի, շարունակ նրա հետ խոսում էր, որ ապաշխարության գա։ Նրա առաջն էր դնում ս. Գրքից վկայություններ վերջին դատաստանի հավիտենական պատիժներով, ահաբեկում էր նրան, որպեսզի զգաստանա և ուղղվի ու արդարության կարգերի և մաքուր գործերի հետևի։

Իսկ Պապ թագավորը ամենևին նրան չէր լսում, այլ դեռ հակառակվում էր նրան և հետը թշնամանում, նրա մահվանն էր սպասում ու ցանկանում էր նրան սպանել, բայց Հունաց թագավորի ահից նա չէր համարձակվում նույնիսկ նրան հայտնապես խոսքով անարգել կամ նրա դեմ խստություն բանեցնել, ուր մնաց սպանել։ Հենց (Հայոց) աշխարհի ժողովուրդն էլ, զորքերն էլ թույլ չէին տա այսպիսի բան անել մի մարդու, որից կախված էին Հայոց աշխարհի բոլոր մարդիկ, նրա արդար գործերի, մաքուր վարքի, խաղաղ առաջնորդության պատճառով, և նրա գործած հայտնի սքանչեչի հրաշքների համար բոլորը նրա վրա նայում էին ինչպես երկնավոր հրեշտակի վրա։ Եվ թագավորը ոխ էր պահում նրա դեմ, միջոց էր փնտրում նրան սպանելու, և հայտնապես այս բանն ասել անգամ չէր համարձակվում, այլապես զորքերը իրեն կսպանեին։ Որովհետև բոլոր մարդիկ ապավինել էին նրա