Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հություն, որ հեղինակը (Փավստոս) իր և Զորթ եպիսկոպոսի մասին վկայում է, թե «յամս Խոսրովա և Արշակայ. երկուց թագաւորացն բաժանաւորացն, մինչ դեռ ևս կային նոքա կենդանիք», այսինքն՝ հեղինակն իր մասին ասելիս կլիներ. «խոսրով և Արշակ թագավորների ժամանակ ես դեռ կենդանի էի»: Ե. Մ.-ի և Գարագաշյանի տված մեկնությունը «Ստորոտ»-ին՝ մերժվեց բանասերների կողմից: «Ստորոտ»-ի բուն նշանակությունն է՝ «Վերջ բոլոր պատմությունների: Ինձ վերաբերող տեղեկության տասը թվահամարված տուն ընթերցողների համար», այսինքն՝ հեղինակը (կամ խմբագրողը) խոստանում է գրքի վերջում դնել տասը տուն (ոտանավոր)՝ իր մասին տեղեկություններ պարունակող, բայց այդ տասը տունը չկա այժմյան հեռագրերում, կորել է: Այսպես էլ հասկանում են բանասերներն այս «Ստորոտ»-ը:

3 Մեծ կարևորություն են տալիս այն հանգամանքին, որ Զ դարի հույն հեղինակ Պրոկոպիոսը Փավստոսին բավական նման պատմում է Արշակ Բ-ի վերջին արկածները — Հայաստանի հողով ու ջրով հմայությունը, Անձուշ բերդը աքսորվելը, այնտեղ մի օր թագավորավայել կյանք վարելը (Դրաստամատի շնորհիվ) և անձնասպանություն գործելը, և գրում է, որ այս բաները գրված են «Հայոց պատմության» մեջ: Սրանից եզրակացնում են, թե Պրոկոպիոսը կարդացել էր հիշյալ Պատմությունը, որ կարող էր միայն Փավստոսինը լինել, և կարդացել է հունարեն, ուրեմն. Պատմության սկզբնագիրը գրված է եղել հունարեն: Ենթադրենք[1], թե Պրոկոպիոսը հիրավի Փավստոսի Պատմությունից է ծանոթ Արշակ թագավորի այս արկածներին, բայց մի՞թե սրանից հետևում է, թե նա անպատճառ հունարեն պետք է կարդացած լիներ այդ պատմությունը: Չէ՞ր կարոդ ինքը՝ Պրոկոպիոսը հայերեն կարդացած լինել, որի մեջ ոչ մի անհավանականության չկա. հիշենք ինչ որ պատմում է Անանիա Շիրակունին իր հայագետ հոխյն ուսուցիչ Տյուքիկոս մաթեմատիկոսի մասին: Չէ՞ր կարող, վերջապես, մի ուրիշը Պրոկոպիոսի

  1. Ասում ենք «ենթադրենք», որովհետև Պրոկոպիոսի Պատմության մեջ շատ կետեր կան, որ չեն համաձայնվում Փավստոսին և ենթադրել են տալիս մի ուրիշ աղբյուր։ Այսպես, նա Պարսից թագավորին շարունակ կոչում է Բակուր, մինչդեռ Փավստոսի մոտ Շապուհ է, և Պրոկոպիոսը չէր կարող չգիտենալ այս շատ հայտնի անունը: Հմայության ժամանակ, ըստ Պրոկոպիոսի, քավդյաները առաջարկում են թագավորին, որ իրենք էլ ներկա լինեն փորձին՝ իբրև վկաներ, այնինչ ըստ Փավստոսի՝ Շապուհը հրամայում է բոլորին դուրս դալ խորանից, և ինքը մենակ է մնում Արշակի հետ։ Պրոկոպիոսը չի պատմում ընթրիքի ժամանակ Արշակի հանդուգն սպառնալիքը Շապուհին՝ բազմականների ներկայությամբ, որով վճռվեց նրա բախտը։ Պրոկոպիոսը չի հիշում Դրաստամատի անունը և նրա անձնազոհությունը Արշակից հետո և այլն։ Սրանք ցույց են տալիս, որ Պրոկոպիոսը կամ մի ուրիշ՝ մեզ այժմ անհայտ գրավոր աղբյուրից է վերցրել իր պատմածը Արշակի մասին, կամ լսել է բերանացի ավանդություններից, որոնց մեջ աղավաղված է եղել Փավոտոսի պատմածը։