Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յա կրոնավորներ, լեռնաբնակ միանձն ճգնավորներ և մի քահանայի նրանց վրա գլխավոր նշանակեց։ Նրանց մեջ կային ոմանք, որ մանկությունից ի վեր բնավ ուրիշ կերակուր չէին կերել, բացի լոկ բանջարեղենից և ջրից. գինու համն էլ չէին առել, թե ինչպես է։

Նրանց մեջ կար մի խստակրոն եղբայր, որ մութ կյանք էր վարում և բոլորովին հրաժարվում էր ճաշակել հարության հույսի կենարար բաժակից, այսինքն՝ մեր տեր Հիսուս Քրիստոսի արյունից։ Որովհետև նա չէր կարող հավատալ, թե երբ այդ (գինին) սուրբ սեղան է բերվում և քահանայի ձեռքով բաշխվում, իսկապես աստծու որդու արյունն է դառնում. այլ կարծում էր, թե լոկ գինի է մնում, այս պատճառով էլ հաճախ վիճում էր շատերի հետ։ Օրերից մի օր, երբ գոհության պատարագի խորհուրդն էին կատարում այն վկայարանում, որ շինել էր սուրբ Եպիփանը, և սուրբ հացն ու գինին բերին, պատարագի սեղանի վրա դրին, որպեսզի արյուն դառնա, այդ անհավատ եղբայրն էլ այնտեղ էր գտնվում, վկայարանում. քահանան ելել կանգնել էր սեղանի առաջ և նախքան պատարագ մատուցելը՝ ձեռքերը բարձրացնում է սեղանի վրա և ասում.

«Զորությունների տեր աստված, որ բոլոր արարածները ոչնչից ստեղծեցիր, մարդուն հողից ստեղծեցիր կենդանի և անապական, մարդիկ քո պատվիրանը զանց արին և իրենց պատվիրանազանցության պատճառով մահվան դատապարտվեցին, և դու արդար դատաստանով նրանց դուրս արիր փափուկ դրախտից այս աշխարհը, որտեղից ստեղծել էիր, և նրանք դատապարտվեցին մահով մեռնելու։ Բայց դու, բարերար աստված, նրանց ձեռքից չթողիր, այլ քո միածնի խնամքով ու շնորհով քո ստեղծածները երկրորդ ծնունդով նորոգեցիր և շատ կերպարանքներով այցելու եղար քո արարածներին։ Մարգարեներ ուղարկեցիր, տեսակ-տեսակ զորություններ ու հրաշքներ գործեցիր քո սրբերի ձեռքով, որոնք քեզ հաճելի եղան, օրենքներ տվիր օգնության համար, հրեշտակներ ուղարկեցիր վերակացության համար։ Իսկ երբ ժամանակների վերջը հասավ, մեզ հետ խոսեցիր քո միածին որդու միջոցով, որի հետ աշխարհն ստեղծեցիր, որ պատկեր է