Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հայտնի կերպով ցույց տվեց իր թշնամությունը Հունաց թագավորի դեմ։

Իսկ Հունաց իշխաններն ու զորքերը դեռ Հայոց աշխարհումն էին։ Իշխաններից մեկի անունը Տերենտ էր, մյուսինը Ադե։ Եվ Հունաց թադավորր գաղտնի մի դեսպան ուղարկեց Հայաստանում եղած իր զորքերի իշխանների մոտ և հրաման տվեց Հայոց Պապ թագավորին սպանել։ Երբ Հունաց իշխանները Հայաստանում այս հրամանն ստացան իրենց թագավորից, հարմար դեպքի էին սպասում, որ Հայոց Պապ թագավորին սպանեն։ Պատահեց մի հարմար ժամանակ, երբ Հունաց զորավարները՝ Տելլենտն ու Ադեն, իմացան, թե Հայոց Պապ թագավորը մենակ է, երբ Հայոց մեծամեծներն ու զորքը այնտեղ չէին, և Պապ թագավորի բանակը գտնվում էր Բագրևանգ գավառում՝ Խու կոչված տեղում մի դաշտում, իսկ Հունաց զորքերի բանակը գտնվում էր Հայոց թագավորի բանակին մոտ, ապա Հունաց զորավարները փառավոր հացկերույթ սարքեցին և Հայոց մեծ թագավոր Պապին ընթրիքի հրավիրեցին մեծ պատվով՝ համաձայն նրա արժանավորության, ինչպես թագավոր մարդու հրավիրում են փառավոր հացկերույթի. ամեն բան կազմել պատրաստել էին։

Պապ թագավորը ընթրիքի գալով՝ մտավ ու բազմեց կերուխումի։ Եվ երբ թագավորը մտնում է Հունաց Տերենտ զորավարի սենյակը, լեգեոնի ասպարակիր զինվորները, ձեռքներին վահան, գոտիներում սակր, ներսը, սենյակի պատերի մոտ, շրջապատելով պահպանում էին. նույնպես և (սենյակեց) դուրս պատրաստ կանգնած էին լավ սպառազինված, իսկ վրայից սովորական զգեստ հագած (զինվորներ)։ Իսկ Պապ թագավորն իր խելքով այնպես էր կարծում, թե իրեն պատվելու համար են այդպես անում։ Եվ մինչ ընթրիքի ժամանակ նա ուտում էր, սակրավոր զինվորները նրա ետևը կանգնած նրան ամեն կողմից պատում էին։ Երբ սկսեցին խմել, ուրախության առաջին բաժակը մատուցեցին Պապ թագավորին, և իսկույն հնչեցին թմբուկներն ու սրինգները, քնարներն ու փողերը իրենց ներդաշնակ ձայներով։ Վահանավոր զորքին հրաման տվին, և մինչ Պապ թագավորը ուրախության գինին բռնած էր մտտներով ու նայում էր գուսանների