Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

խմբին, մինչ ձախ ձեռքը արմունկին հենած՝ մատներում բռնած ուներ ոսկե թասը, իսկ աջ ձեռքը դրել էր նրանի կոթին, որ կապած ուներ աջ ազդրին, մինչ բաժակը բերանն էր տարել, որ խմեր, իսկ աչքերով հառած նայում էր գուսանների զանազան խմբերին, Հունաց զորքերին աչքի ակնարկով նշան է տրվում, և երկու սակրավոր զինվորներ, որ ետևից կանգնած էին սպասավորության ոսկեպորտ վահաններով, հանկարծորեն միասին սակրերը բարձրացնելով զարկում են Պապ թագավորին, մեկը ուղիղ վիզն է կտրում, մյուս սակրավորը զարկում է աջ ձեռքի թաթին, որ դրված էր նրանի կոթի վրա, կտրում և դեն է նետում։ Պապ թագավորը տեղնուտեղը ընկնում է բերանքսիվայր, թասով գինին, պարանոցից հոսող արյունը և նրա մարմինը միասին ընկնում են սեղանի վրա։ Պապ թագավորն անմիջապես մեռնում է։ Երբ սեղանատանը աղմուկ և շփոթություն ընկավ, Անձևացյաց գավառի տեր Գնելը բազմած տեղից վեր կացավ, սուրը քաշեց և սպանեց զինվորներից մեկին, որը խփել էր թագավորին։ Այն ժամանակ Հունաց Տերենտ զորավարը իր սուրը հանելով խփում է և Գնելի գլխից սկավառակը կտրելով աչքերի վրա է շուռ տալիս։ Եվ ուրիշ ոչ ոք ոչինչ չհանդգնեց ասել նրանց և ոչ մի խոսք։


Գլուխ ԼԳ

ԹԵ Ի՞ՆՉ ԽՈՐՀՈԻՐԴ ԱՐԻՆ ՀԵՏՍ ՀԱՅՈՑ ԻՇԽԱՆՆԵՐԸ

ԵՎ ԻՆՉՊԵ՞Ս ԼՈԻՌ ԿԱՅԻՆ ՄՆԱՑԻՆ:

Եվ Հայոց բոլոր մեծամեծ իշխանները հավաքվեցին միասին, և՛ Մուշեղ սպարապետը, և՛ Հայր մարդպետը, և բոլոր իշխանները. «Ի՞նչ անենք, ի՞նչ գործենք, — ասում էին նրանք, — մեր թագավորի վրեժը պահանջե՞նք, թե ոչ»։ Վերջը խորհրդի մեջ այս միտքն ընդունվեց. «Մենք չենք կարող հեթանոս պարսիկների ծառայության տակ մտնել և Հունաց թագավորին թշնամացնել, ոչ էլ երկուսին ևս թշնամացնել, որովհետև առանց որևէ մեկի թիկունքի չենք կարող ապրել»։ Ապա խորհրդում այսպես որոշվեց. «Ինչ որ եղավ եղավ, թող էլի Հունաց թագավորին ծառայենք, Հունաց թագավորի