Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրան պատվելու համար։ Եվ հանկարծ այն մարդիկ, որոնց հրաման էր տվել, տասներկու մարդ մի անդամից միասին ետևի կողմից Մուշեղին բռնեցին, վեց մարդ մի ձեռքից և վեց մարդ մյուս ձեռքից։ Երբ թագավորը ոտքի կանգնեց, (Մուշեղը) նրան նայեց (հարցական կերպով), թե ինչի՞ց է այս, և թագավորը պատասխանեց ու ասաց, «Գնա՛ Պապ թագավորի մոտ, հարցրո՛ւ և կիմանաս, թե ինչի՛ց է»։ Այս ասելով՝ թագավորը դեպի դուռն ուղղվեց ու դուրս եկավ։ Եվ Մուշեղն ասաց. «Իմ այնքան ծառայությունների, արյուն ու քրտինք թափելու, քրտինքս սլաքներով սրբելու վարձատրությունն ա՞յս եղավ։ Բայց, այս մահը երանի թե ձիու վրա ինձ հասներտ»... Այսքան միայն կարողացավ ասել, ավելի ոչինչ։ Իսկույն Բատ Սահառունին՝ Վարազդատ թագավորի դայակը, ազդրից կախած նրանը հանելով՝ խրեց Մուշեղ զորավարի շնչափողը և իսկույն գլուխը կտրեց։ Նրա մարմինը վերցրին ու տարան իր գյուղը:


Գլուխ ԼԶ

ՄՈԻՇԵՂԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՆՄԻՏ ԿԱՐԾԻՔԻ ՄԱՍԻՆ:

Երբ Մուշեղ սպարապետի մարմինը իր տունը, իր ընտանիքի մոտ տարան, տնեցիները նրա մահվանը չհավատացին, թեպետև տեսնում էին գլուխը մարմնից զատված։ Նրանք ասում էին. «Դա անթիվ անդամ կռիվների մեջ էր մտել, ոչ մի վերք չէր ստացել, ոչ մի նետ դրան չէր դիպել, և ոչ մի ուրիշ զենքով դա չէր խոցվել»։ Իսկ ոմանք էլ հույս ունեին, թե նա կկենդանանա, ուստի գլուխը կարելով կցեցին իրանին և հանեցին մի աշտարակի տանիքը դրին՝ ասելով. «Որովհետև քաջ մարդ էր, առլեզները կիջնեն ու սրան կկենդանացնեն»։ Պահապան դրին և սպասում էին նրա հարությանը, մինչև որ մարմինը սկսեց նեխվել։ Ապա աշտարակից վար իջեցրին, լացին ու թաղեցին, ինչպես կարգն էր։