Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ այդ բանը ճիշտ է, քեզ շատ սիրելուց ու վրադ հոգալուց այս լուրը քեզ գաղտնի հաղորդեցի»։ Երբ Մանուելր Մերուժանի խոսքին հավատաց և համոզվեց, թե իր լսած բաներն ստույգ են, ապա շատ զորք կուտակեց իր մոտ. Հայոց Մանուել զորավարը գունդ կազմակերպեց, և մինչդեռ Սուրենը իր բանակով խաղաղ բնակվել էր, միամիտ, անկասկած, անհոգ, աննենգ խաղաղությամբ, մինչդեռ չկար ոչ մի նենգություն ու դավաճանություն, ինչպես սուտ լուր էր տարածել չարագործ Մերուժանը, Հայոց Մանուել զորավարը հանկարծակի անսպասելի կերպով հասնում հարձակվում է Սուրենի բանակի վրա և տասը հազար պարսիկներին ամբողջապես կոտորում է։ Բայց Սուրեն մարզպանին մի ձիով բաց է թողնում, որ գնա. նրա արևը նրան պարգև է շնորհում։ Սուրենը զարմացավ այս բանի վրա, թև ինչո՞ւ նա այդ արեց, և Մանուելը ասաց Սուրենին. «Քեզ իբրև բարեկամի սիրելով ազատում եմ, ողջ-առողջ գնա քո ճանապարհը, բայց ես այլևս պարսիկների թակարդի մեջ չեմ ընկնի»։ Ինքը՝ Մանուելը, պատրաստում է զորքերը, գնդեր է կազմակերպում, որովհետև գիտեր, որ մեծ թշնամություն ու գրգռմունք առաջացրեց Պարսից թագավորի հետ։ Այնուհետև Հայոց Մանուել զորավարը բոլոր գնդերով իբրև թագավոր շրջեցնում էր տիկին Զարմանդուխտին՝ Պապ թագավորի կնոջը՝ իբրև պետ, և ինքը երկրի շենության համար պատերազմներ էր մղում ամեն կողմից թշնամիների ու իրենց շրջակա սահմանակիցների, մանավանդ Պարսից զորքերի դեմ իր կյանքի բոլոր օրերում։ Իսկ Մերուժանը նորից գնում է Պարսից թագավորի մոտ՝ Մանուելին ամբաստանելու համար։


Գլուխ ԼԹ

ԳՈՒՄԱՆԴ ՇԱԴՈԻՀԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ

ՈՒՂԱՐԿՎԵՑ ՀԱՅԵՐԻ ՀԵՏ ՊԱՏԵՐԱԶՄԵԼՈԻ ԵՎ ԻՐ ԶՈՐՔԵՐՈՎ ՀԱՆԴԵՐՑ

ՍՊԱՆՎԵՑ ՄԱՆՈԻԵԼԻՑ:

Ապա Պարսից թագավորը Հայաստանի վրա ուղարկեց Գումանդ Շապուհին քառասունութ հազար զորքով, որպեսզի գալ երկիրն ավերի։ Նրանք եկան հասան մինչև Հայաստանի