Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սահմանները Ատրպատականի կողմից։ Երբ այս լսեց Հայոց Մանուել զորավարը, գումարեց իր զորքը, որքան կարողացավ ձեռք բերել այդ խռովահույզ ժամանակում, քսան հազար մարդ, և շտապեց զորքի դեմ. Պարսից բոլոր զորքերը կոտորում է սրով, Գումանդ Շապուհին էլ սպանում է և մեծ հաղթությամբ ետ է դառնում։


Գլուխ Խ

ՎԱՐԱԶԻ ՄԱՍԻՆ, ԹԵ ԻՆՉՊԵՍ ՈԻՂԱՐԿՎԵՑ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԿՈՂՄԻՑ

ԵՎ ՄԱՆՈԻԵԼԻՑ ՍՊԱՆՎԵՑ ԱՌԱՋԻՆԻ ՆՄԱՆ:

Սրանից հետո Պարսից թագավորի ոմն Վարազ զորավարը Հայոց աշխարհն է գալիս տասնութ բյուրով՝ Մանուել սպարապետի և Հայոց բոլոր գնդերի հետ պատերազմելու համար: Ապա Հայոց զորավար-սպարապետ Մանուելը կազմակերպում, պատրաստում է տասը հազար լավ սպառազինված հեծելազորք և գալիս, պատերազմում է Վարազի հետ։ Ջարդում, կոտորում է, բնաջինջ է անում նրանց, Վարազին էլ նույնպես սպանում է. մեծ կողոպուտ է վերցնում—զորքերի զենքերն ու զարդերը—և մեծ խաղաղությամբ ետ է դառնում։


Գլուխ ԽԱ

ՄՌԿԱՆԻ ՄԱՍԻՆ, ՈՐԻՆ ՊԱՐՍԻՑ ԹԱԳԱՎՈՐԸ ԴԱՐՁՅԱԼ ՈԻՂԱՐԿԵՑ ՄԵԾ

ԶՈՐՔՈՎ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՈԻ ՄԱՆՈԻԵԼԻ ՎՐԱ, ԵՎ ՄԱՆՈԻԵԼԻՑ

ՍՊԱՆՎԵՑ ԱՌԱՋԻՆՆԵՐԻ ՆՄԱՆ:

Այս բոլորից հետո Պարսից թագավորը Հայոց աշխարհի վրա ուղարկեց Մոկանին քառասուն բյուրով։ Նա իր զորքերի ամբողջ բազմությամբ եկավ հասավ Հայոց աշխարհը և գրավելով երկրի մի կողմը՝ բանակ դրեց Արտանդան դաշտում։ Մանուելը գիշերով հարձակվեց նրա բանակի վրա և հենց բանակատեղում բոլորին առհասարակ սրի քաշեց, Մոկանին էլ սպանեց։ Շատ ավար խլեց և նրանցից ոչ մեկին կենդանի չթողեց։