Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/287

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գլուխ ԽԲ

ՅՈԹ ՏԱՐԻ ՏԵՎՈՂ ԽԱՂԱՂՈԻԹՅԱՆ ՄԱՍԻՆ:

Սրանից հետո յոթ տարի պարսիկներն այլևս չշարունակեցին Հայաստանի սահմանները մտնել, և երկիրը խաղաղվեց։ Մանուել զորավարի մոտ հավաքվեցին երկրում ցրվածները, եկան մեկտեղացան ու անհոգ ապրում էին, և Հայոց Մանուել զորավարը նրանց առաջնորդում էր։ Հետո եկան Մանուել զորավարի մոտ նաև Սյունյաց տոհմից մնացածների երեք պատանի, որոնք պարսկական կոտորածից ազատվեէ էին, որոնցից մեկի անունն էր Բաբիկ, մյուսինինը՝ Սամ, երրորդինը՝ Վաղինակ։ Հայոց Մանուել զորավարը նրանց ընդունեց, հովանավոր դարձավ, նրանց իրենց երկիրն ուղարկեց. Սարիկին նշանակեց այդ երկրի տեր, մյուս երկուսին էլ՝ յուրաքանչյուրին իր չափով, և Սարիկը նրա նիզակակիցը դարձավ նրա ամբողջ կյանքի ընթացքում։ Նույն ես բոլոր գավառներում Հայոց Մանուել սպարապետը նշանակում է նահապետներ և գավառների տերեր ու խաղաղությամբ կառավարում է բոլորին։ Եվ ամբողջ Հայոց աշխարհը ապրում է խաղաղության մեջ Մանուելի հովանու տակ, որքան ժամանակ կենդանի էր նա։ Սոլոր մարդիկ վայելքի մեջ էին, ուտում, խմում, ուրախանում էին Մանուելի տերության այն յոթ տարիներում, մինչև Հայոց աշխարհի բաժանումը և թագավորության պառակտումը։


Գլուխ ԽԳ

ՄԵՐՈԻԺԱՆ ԱՐԾՐՈԻՆՈԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԶՈՐՔԵՐՈՎ ԵԿԱՎ ՄԱՆՈԻԵԼԻ ՎՐԱ

ԵՎ ՆՐԱՆԻՑ ՍՊԱՆՎԵՑ:

Իսկ Մերուժան Արծրունին վաղուց ի վեր, դեռ Արշակ թագավորի ժամանակ, ապստամբվել էր Հայոց թագավորի դեմ, ինքնակամ ձեռք էր մեկնել Պարսից թագավորին, ընդունել էր մազդեզական կրոնը և ուրացել քրիստոնեական հավատը։ Նա շատ անգամ առաջնորդ էր դարձել Պարսից զորքերին, մեծավեծ չարիքներ էր հասցրել Հայոց աշխարհին, և դեռ Պարսից