Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/292

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեծ սուգ արին ու լացին նրանց վրա։ Բերին նաև Մերուժանի նշանը կրող մարդուն, որին Արտավազդն սպանել էր նետով. բոլորը զարմանում էին նայելով, որովհետև նետն ամբողջ մարմնով թափանցել էր։ Այս որ տեսան, (Արտավազդը) մահից փրկվեց։ Իսկ Պարսից այն զորքերը, որոնց Մերուժանը թողել էր Կորճայք գավառում, երբ լսեցին, թե Մերուժանն սպանվել է, և նրա հետ եղած գունդը ոչնչացել է, իրենք էլ փախան գնացին Պարսից աշխարհը, և Հայոց աշխարհում ընդհանուր խաղաղություն տիրեց։


Գլուխ ԽԴ

ԹԵ ԻՆՉՊԵՍ ՄԱՆՈԻԵԼ ՍՊԱՐԱՊԵՏԸ ԹԱԳԱՎՈՐԵՑՐԵՑ ՄԱՆՈԻԿ

ԱՐՇԱԿԻՆ ԵՎ ՀԵՏՈ ԻՆՔՆ ԷԼ ՄԵՌԱՎ:'

Այս բոլոր գործերը կատարելուց հետո Մանուել զորավար-սպարապետը Արշակունի տիկնոջ և երկու մանուկների՝ Արշակի ու Վաղարշակի հետ Հայոց ամբողջ բանակով, մեծամեծ ավագներով և նախարարներով գնում հասնում է Կարին գավառը։ Բոլոր տանուտերերն էլ նրա հետ էին։ Եվ Մանուել սպարապետը իր Վարդանդուխտ դուստրը կնության տվեց Արշակունի մանուկ Արշակին ու իրեն փեսայացրեց. նաև հարսանիք է անում նրա եղբոր՝ Վաղարշակի համար և նրան կին է տալիս Բագրատունի ասպետի դուստրը Սպեր գավառից, որոնք (Բագրատունիները) ի բնե Արշակունյաց տոհմի թագավորների թագակապներն ու թագադիրներն էին եղել։ Շատ փառավոր հարսանիք արին, որ մեծ ցնծություն և ուրախություն պատճառեց ամբողջ Հայոց աշխարհին։ Այնուհետև դարձյալ մի տեղ հավաքելով Հայոց աշխարհի բոլոր մարդկանց՝ մանուկ Արշակին թագավորեցրեց Հայոց աշխարհի վրա և Վաղարշակին նրան երկրորդ նշանակեց։ Արանով էլ մեծ ուրախություն ու ցնծություն եղավ ամբողջ Հայոց աշխարհում։

Սրանից հետո Հայոց զորավար-սպարապետ Մանուելը հիվանդացավ մահառիթ հիվանդությամբ։ Նա կանչեց իր Արտաշիր որդուն, նրան հանձներ իր տանուտիրական իշխանությունն ու իր զորավար սպարապետությունը։ Նրան պատվի-