Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/295

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դրություն չդարձրեց նրա հրամանին կոծի նկատմամբ, այլ Հայոց աշխարհի բոլոր մարդիկ՝ ազնվականներ ու շինականներ առհասարակ կոծում, լալիս, ողբում էին դառնապես։ Որովհետև ամեն մարդ նրան սգում էր ինչպես իր հորը՝ նրա քաղցրության, մարդասիրության, հեզության, հանդարտության, խնամատար բարերարության համար, ողբում էին բարենշան և աշխարհաշեն Մանուելին։ Բոլորը բերանները բացած հառաչում էին նրա համար, կարոտագին մղկտում էին իրենց քաջ զորավարի, իրենց փրկչի, իրենց հաղթական, անվանի և բազմարդյուն (սպարապետի համար), որ հեռացավ ու գնաց, բաժանվեց իրենցից: