Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թյան, որ Եկեղյաց գավառումն էր, իսկ Պարսից զորքը և Խոսրով թագավորը Այրարատ գավառումն էին: Ապա Հունար և Պարսիր թագավորների դեսպաններն ու պատգամավորները իրենր մեջ երթևեկություն ունեցան, և երկու թագավորները՝ Հունար ու Պարսից, իրար հետ խորհուրդ արին և համաձայնության եկան։ Նրանք հարմար համարերին նախ Հայոց աշխարհը երկու բաժին անել իրենր մեջ։ Նրանք ասում էին. «Մեր երկուսի միջև ընկած է այս հզոր և հարուստ թագավորությունը. լավ կլինի, որ այս միջորով թուլացնենք ու խանգարենք այս թագավորությունը, նախ երկու մասի բաժանենք այս երկու Արշակունի թագավորներով, որոնց նշանակեցինք, հետո կաշխատենք նրանց էլ թուլացնել, աղքատացնել և մեր ծառայության ենթարկեր որպեսզի մեր մեջ չկարողանան գլուխ բարձրագնել»։

Այսպես մտածելով նրանք երկու մասի բաժանեցին երկիրը. Պարսից կողմի բաժինը մնաց Խոսրով թագավորին, իսկ Հունաց կողմի բաժինը՝ Արշակ թագավորին։ Բայց նրանցից էլ շատ գավառներ այս ու այնտեղ խուզվեցին, կտրվեցին, և երկուսի երկրներից մի փոքր մասը մնաց երկու թագավորներին։ Բայց Հայոց թագավորության հիմնական գավառները երկու բաժիններում Հայոց երկու Արշակունի թագավորները՝ Արշակն ու Խոսրովը, սահմաններով խաղաղությամբ բսժանեցին, և Հայոց աշխարհի երկու մասերը հնազանդվում էին ամեն մեկը իր թագավորին. բայց Խոսրովի բաժինր ավելի մեծ էր, քան Արշակինը։ Եվ երկուսից էլ շատ գավառներ կտրվեցին, և այն ժամանակ ու այնուհետև Հայոց թագավորոլթյունը բաժանվեց, ցրվեց, նվազեց, իր նախկին մեծությունից ընկավ:


Գլուխ Բ

ԱՅՆ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՐԵՎԵԼԻ ԷԻՆ

ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԽՈՍՐՈՎԻ ՄԱՍՈԻՄ, ՈՐ ՊԱՐՍԻՑ ՁԵՌՔՈԻՄ ԷՐ:

ՆԱԽ ԶԱՎԵՆԻ ՄԱՍԻՆ:

Այս Զավենը անվանի Աղբիանոս եպիսկոպոսի սերնդից էր, Մանազկերտ գյուղից: Չարագործ, խիստ և նախանձոտ բարքի տեր էր: Բայց նա մի սովորություն մտցրեց իր ժամա—