Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/3

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԽՄԲԱԳՐՈԻԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն» գրքի ներկա աշխարհաբար հրատարակությունը ակադեմիկոս Ստ. Մալխասյանցի թարգմանությունն է, որ առաջին անգամ լույս է տեսել 1947 թվականին: Սակայն այս հրաաարակությունը զգալապես տարբերվում է նախորդից: Խմբագրությունը նպատակահարմար գտավ հիմնովին վերանայեի լրացնել, ճշտել ու բարեփոխել հիշյալ թարգմանությունը: Այսպիսով, Փավստոսի երկի աշխարհաբար թարգմանությունը ընթերցողին է ներկայացվում բազմաթիվ փոփոխություններով ու լրացումներով: Նախ՝ թարգմանվել են այն հատվածները, որոնք այս կամ այն պատճառով բաց էին թողնված նախորդ հրատարակության մեջ (համեմատի՛ր IV, Ե թարգմ. էջ 150, բնագիր՝ 83—88, VI, Դ թարգմ. էջ 242, բնագիր՝ 200—202, V, ԼԱ թարգմ. էջ 269, բնագիր՝ 236 և այլն): Բնագրի հիման վրա բազմաթիվ տեղեր թարգմանվել են նոր մոտեցումով, հայ բանասիրության վերջին նվաճումների տեսանկյունից:

Վերանայված են թարգմանչի ծանոթագրությունները, ուր կատարված են որոշ անհրաժեշտ կրճատումներ և մասնակի լրացումներ:

ժամանակակից հայերենի օրինաչափությունների նկատառումով թարգմանության լեզուն և ոճը հիմնավորապես վերանայված են: Մասնակի փոփոխության է ենթարկված նաև ներածությունը: Այս հրատարակության մեջ օգտագործվել է նաև Վարագ Առաքելյանի գրախոսությունը Փավստոսի երկի աշխարհաբար թարգմանության մասին (ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստիտուտի «Աշխատությունների ժողովածու», հատոր III, Երևան, 1948 թ.):

Թարգմանությունը բնագրի հետ համեմատելով բարեփոխեցին և խմբագրեցին Վ. Դ. Առաքելյանը և Ա. Ա. Աբրահամյանը: