Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/300

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նակ՝ բոլոր քահանաներին սովորեցրեց զինվորականի զգեստ հագներ Նրանք թողին առաքելական եկեղեցիների սովորությունը և սկսեցին վարվել ինչպես իրենց խելքը կտրում էր, որովհետև քահանաներն այլևս չէին հագնում պճղնավորներ, ինչպես ի բնե սովորություն էր, այլ սկսեցին խոտոր կտորներ գործածել մինչև ծնկները իրենց զգեստները զարդարում էին տեսակ-տեսակ նարոտներով, փքվում, սիգանում էին անվայել կերպով, և քահանաներն անխտիր գործ էին ածում գազանների մորթիներ, որ նույնպես վայել չէր։ Ինքը, Զավենը, հագնում էր պճնված, զարդարուն զգեստների նարոտներով ժապավինված, սամույրի, կնգումի (սպիտակ աքիսի), գայլի մորթիներ, աղվեսի մորթի էր վրան գցում. և այսպես բացեիբաց բեմ դուրս գալիս նստում։ Որկրամոլ, ագահ, անառակ կյանք էր վարում Զավենը իր բոլոր օրերում։ Նա երեք տարի աթոռը գրավեց մինչև իր մահը։


Գլուխ Գ

ԿՈՐՃԵԱՑԻ ՇԱՀԱԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԶԱՎԵՆԻ ՓՈԽԱՐԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ

ԳԼԽԱՎՈՐԸ ԴԱՐՁԱՎ:

Ապա Զավենի մահից հետո նրա փոխարեն եպիսկոպոսների գլխավոր դարձավ Շահակ Կորճեացին երկու տարի: Սա քրիստոնյա մարդ էր, բայց չհակառակվեց այն կարգերին, որ Զավենն էր դրել, ու չվերացրեց։ Երկու տարի առաջնորդեց և այս աշխարհից փոխվեց։


Գլուխ Դ

ՄԱՆԱԶԿԵՐՏԱՑԻ ԱՍՊՈՒՐԱԿԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐՆ

ԵՂԱՎ ՇԱՀԱԿԻՑ ՀԵՏՈ:

Իսկ Շահակ եպիսկոպոսից հետո եպիսկոպոսների գլխավորն եղավ մի ոմն Ասպուրակ՝ Աղբիանոս եպիսկոպոսի սերնդից։ Սա մի քրիստոնեամիտ, աստվածապաշտ և արդար