Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գլուխ ԺԲ

ՎԱՆԱՆԴԻ ԶՈՐԹՎԱՂ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՄԱՍԻՆ:

Վանանդ գավառի Զօրթվաղ եպիսկոպոսն էլ սուրբ և պարկեշտ մարդ էր, աստծուն արժանի, լցված էր սուրբ հոգով, քրիստոնեաբար էր վարվում ու գործում, իր ժողովրդին առաջնորդում էր աստծու կամքի համաձայն։


Գլուխ ԺԳ

ՏԻՐԻԿ ԵՎ ՄՈՎՍԵՍ ԵՊԻՍԿՈՊՈՍՆԵՐԻ ՄԱՄԻՆ:

Բասեն գավառում երկու եպիսկոպոսներ կային՝ Մովսեսը և Տիրիկը. առաքինի, հրեշտակակրոն, սուրբ և հավատացյալ մարդիկ, (աստծու) հրավիրման արժանի։ Նրանք իրենց ժողովուրդներին առաջնորդում էին աստծու ճանապարհով իրենց կյանքի բոլոր օրերում:


Գլուխ ԺԴ

ԱՀԱՐՈՆ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ ՄԱՍԻՆ:

Այդ ժամանակներն Հայոց աշխարհում ապրում էր Ահարոն եպիսկոպոսը՝ երևելի, անվանի, քաջ և առաքինի մարդ։ Նա իր ժողովրդին առաջնորդում ու լուսավորում էր իր կյանքի բոլոր օրերում։


Գլուխ ԺԵ

ԱՍՊՈՒՐԱԿ ԳԼԽԱՎՈՐ ԵՊԻՕԿՈՊՈՕԻ ՄԱՍԻՆ:

Հայոց եպիսկոպոսների գլխավորն էր Ասպուրակը, որ մե սուրբ և բարեպաշտ մարդ էր, աստծուց ու մարդկանցից երկնչոդ. բայց չէր կարող մեկին հանդիմանական խոսք ասել,