Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այլ ինքը լnւռ էր մնում, համեստ, զգաստ ու պարկեշտ, պահեցողությամբ և աղոթքներով։ Բայց զգեստի վերաբերմամբ Զավենի մուծած կարգով էր վարվում. հագնում էր զարդած բուն և ժապավինված զգեստներ։ Բայց նա քաղցր ու խոնարհ, բարեգործ և մարդասեր մարդ էր կյանքի բոլոր օրերում։


Գլուխ ԺԶ

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՌԱՔԻՆԻ ԳԻՆԴԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅՈՑ

ՎԱՆՔԵՐԻ ԲՈԼՈՐ ԱՐԵՎԱՆԵՐԻ ԵՎ ՄԻԱՅՆԱԿՅԱՑ ԱՆԱՊԱՏԱԿԱՆՆԵՐԻ

ԳԼԽԱՎՈՐՆ ԷՐ:

Այս Գինդը Տարոն գավառից էր, աշակերտել էր Մեծ Դանիելին և նրանից հետո դարձել էր աբեղաների գլխավոր, միայնակյացների վարդապետ և առաջնորդ, վանքերի վերակացու, բոլոր անապատականների ուսուցիչ և առհասարակ տեսուչ այն բոլոր մարդկանց, որոնք աստծու սիրո համար հրաժարվել էին աշխարհից և բնակվում էին անապատներում՝ հաստատվելով քարանձավներում, այրերում և երկրի քարածերպերում. մի զգեստ ունեին նրանք, շրջում էին բոբիկ ոտքերով, զգաստ կյանք էին վարում, կերակրվում էին խոտերով, ընդեղեններով, արմատներով. գազանների նման շրջում էին լեռներում, մաշկերով և այծի մորթիներով ծածկված, նեղվում, տառապում, չարչարվում էին, անապատում մոլորված, ենթարկվում էին ցրտի և տոթի, քաղցի ու ծարավի աստծու սիրու համար։

Այսպիսի կյանք նրանք հանձն էին առնում համբերությամբ իրենց կյանքի բոլոր օրերում, քանի որ աշխարհս բնավ արժեք չուներ նրանց համար, ինչպես գրված է։ Թռչունների երամների նման նրանք բնակվում էին ժայռերի ճեղքերում, քարանձավների ծերպերում, առանց գույքի ու ստացվածքի, առանց խնամքի և դարմանի, իրենց անձերի մասին ամենևին չհոգալով։ Եվ սրանց գլխավորն էր սուրբ Գնդը, որին Հայոց աշխարհի բոլոր մարդիկ առհասարակ վարդապետ էին կոչում։ Բայց կային նրանց մեջ և ուրիշ աշակերտներ, որոնք նմանվում էին իրենց վարդապետին և