Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փավստոսը վկայում է, որ Արշակ երկրորդը թագավորել է Պարսից Ներսեհ արքայի և Հունաց Վաղես կայսրի ժամանակ՝ նրանց փոխադարձ համաձայնությամբ, մի պատերազմից հետո, որի ժամանակ կայսրը լրտեսել է Պարսից բանակը, գերի է բռնել Ներսեհի կանանց (Դ. իա, Դ, ա): Իրականում Ներսեհը թագավորել է 293—302 թվականներին, իսկ Վագեսը՝ 364—378, ուրեմն, նրանք իրար ժամանակակից չեն և չէին կարող իրար հետ պատերազմեյ: Արշակն էլ ո՛չ Ներսեհի ժամանակ է թագավորել և ոչ Վաղեսի: Իսկ Պարսից բանակը լրտեսողն ու Ներսեհի կանանց գերի բռնողը եղել է Գաղերիոս զորավարը Դիոկղետիանոս կայսրի ժամանակ՝ 297-ին, և այս անցքի հետ կապ չունի Արշակի թագավորելը, որ տեղի ունեցավ շատ հետո (ըստ խորենացու՝ 339-ին, իսկ ըստ Գարագաշյանի՝ 353-ին):

Փավստոսը պատմում է, թե Արշակ թագավորը Ներսես Մեծին ձեռնադրել տվեց կաթողիկոս և նրան Վաղես կայսեր մոտ ուղարկեց պատգամավոր. Ներսեսը չկամեցավ աղոթել արիանոս կայսեր հիվանդ որդու համար, և երեխան մեռավ, զայրացած կայսրը նրան աքսորեց մի անմարդաբնակ կղզի, որտեղ նա մնաց 9 տարի՝ մինչև Վաղեսի մահո: Հայաստան դառնալով՝ նա ականատես եղավ Գնելի սպանությանը: Սրանից ձետո Արշակը ամուսնացավ Գնելի այրու՝ գեղեցկուհի Փառանձեմի հետ: Ապա Արշակը իր զորքով գնում է հունաց դեմ և առանց սպասելու պարսիկների գալուն, կոտորում է հունաց ամբողջ զորքը ու կատարյալ հաղթություն տանում: Շապուհը գալիս է պատերազմի տեղը, տեսնելով Արշակի գործած քաջությունը՝ կամենում է նրան արժանապես վարձատրել, ի միջի այլոց ցանկանում է նրան կին տալ իր դստերը: Արշակի աները՝ Անդոկը, նկատելով, որ այս ամուսնությունը կարող է արհամարհանք ու վտանգ բերել իր Փառանձեմ դստերը, սուտ վկաների միջոցով Արշակին երկյուղ է ներշնչում, իբր թե Շապուհը մտադիր է նրան սպանել, և փախչել է տալիս Շապուհի մոտից: Շապուհը մարդ է ուղարկում, ետ է կանչում: Արշակը չի գալիս: Շապուհը զայրանում է Արշակի վրա և ուզում է վրեժխնդիր լինել, բայց ութ տարի լռում է, քանի որ պատերազմները շարունակվում էին հույների հետ: Երբ սրանք վերջանում են, ապա սկսվում է երկարատև պատերազմ Շապուհի և Արշակի միջև, որը տևում է ավելի քան երեսուն տարի, որից հետո Արշակն ստիպված գնում է Պարսկաստան և այնտեղ կորչում Անհուշ բերդում:

Մի կողմ թողնելով անցքերի վիպական բնույթը՝ կանգ առնենք ժամանակագրության վրա: Որքան էլ տարիների թիվը կրճատենք, կողմնակի անցքերի ժամանակները դուրս գցենք, այնուամենայնիվ կմնան Արշակի թագավորության համար Փավստոսի ձաղորդած ձետևյալ թվերը. 9 տարի Ներսես Մեծի աքսորի տարիները, 8 տարի, երբ Շապուհը հետաձգում է Արշակի ձետ պատերազմելը՝ հունաց հետ զբաղված լինելու պատճառով, և 30 տարի՝ նրա պատերազմները Արշակի հետ. ուրեմն, ըստ Փավստոսի՝ Արշավը թագավորել է ամենաքիչը 47 տարի: Եթե նա թագավորած լիներ, ըստ Խորենացու՝ 339 թվականին, ապա նրա թագավորությունը պետք է վերջանար 386 թվականին, և եթե վերցնենք ըստ Գարագաշյանի՝ 353-ին,