Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2. (Եր. 64), Թե՛ այստեղ և թե բնագրի վերնագրում ավելացրինք «և Արիստակեսի», որ արդարանում է ինչպես գլխի բովանդակությամբ, այնպես էլ «Նացուանց շիրմացն» խոսքով, որ գործ է ածված հոգնակի:

3. (Եր. 46). Բնագրում՝ «Ի սկիզբն», որ ուղղական հոլովով է և ցույց է տալիս, թե այս Երրորդ դպրությունը Պատմության սկիզբն է, այսինքն՝ չկարծվի, թե պակասում են առաջին և երկրորդ դպրությունները։ Սրան համապատասխան՝ Վեցերորդ դպրության վերնագրում դրված է «Վերջ»։ Ըստ այսմ՝ Փավստոսի Պատմությունն սկսվում էր Երրորդ դպրությամբ և վերջանում էր Վեցերորդ դպրությամբ։

4. (Երդ 66). Գայթակղության քար է դարձել բանասիրության համար այս ֆրազը, որից այնպես է երևումը թե հեղինակը գրել է Սանատրուկ թագավորից առաջ պատահած անցքերը (= «է ինչ մեր Պատմութիւն որ առաջին է») և Տրդատից հետո պատահած անցքերը ( = «է ինչ՝ որ վերջին»). իսկ միջին ժամանակի, այսինքն՝ Սանաարուկից մինչև Տրդատի անցքերը գրված են ուրիշների ձեռքով: Ըսա այսմ դուրս է գալիս, որ Փավստոսի Պատմությունն սկզբից թերի է հասեյ մեր ձեռքը, մի բան, որ հակասում է հեղինակի նախընթաց հայտարարության՝ «թե այս պատմությունը բաղկացած է չորս մատյանից»։ Այս հարցի մասին մանրամասն տե՛ս ներածությունում։

5. (Եր. 67). «Կոտակ» պահլավերեն բառ է KOtaki, որ նշանակում է «մանուկ, երեխա, փոքր», որ գործ է ածված իբրև մականուն Տրդատի Որդի Խոսրով թագավորի։ Խորենացին (Գ, ը) նրան կոչում է հայերեն բառով՝ Փոքր և շեշտում է նրա կարճահասակ լինելը։

6. (Եր. 68). Բնագիրն այստեղ ունի «Ժողովել ի յիշատակ սրբոցն որ էին անդ, կատարել անդ ամի ամի եօթն անգամ»։ Մենք այստեղ հետևեցինք Նորայրի ուղղագրության (Կորյուն, եր. 274)— «Կատարել անդ ամի ամի յեօթն սահմի ամսոյ»։ Նորայրի այս ուղղումը հիմնված է Ագաթանգեղոսի վրա (եր. 425), որտեղ գրված է. «Կատարել անդամ յամէ... զյիշատակ սրբոցն, որ օր եօթն էր սահմի ամսոյ» (var. ամսոյն սահմի)։ Փավստոսը, անշուշտ, նկատի ունի Ագաթանգեղոսի այս վկայությունը, ըստ որի և պետք է ուղղել նրա մեջ մտած աղավաղությունը։ — Սահմի ամիսթ հայոց տոմարի երրորդ ամիսն էր։ Շատ բանասերներ այն ծագեցնում են վրաց «sami» բառից, որ նշանակում է «երեք» (ինչպես մեր հին տոմարի երկրորդ ամսի անունը, այն է «հոռի», ծագեցնում են վրաց «ori» բառից, որ նշանակում է «երկու»)։ Սակայն շատ պատճառներ կան մերժելու այս ստուգաբանությունները։ Հնչյունների նմանությունը լոկ պատահականություն է։

7. (Եր. 69). Բնագրում կրկնված է՝ «ուստի՞ գայք... ուստի՞ եկիք»։ Վերջին հարցը մենք փոխեցինք՝ «ինչո՞ւ եք եկել»։

8. (Եր. 70). Մենք այսպես հասկացանք բնագրի այս խառն խոսքը՝ «Եւ ետուն զբուն գիւղն Որդուննւոց, որոյ անունն էր Որդորու, ուստի եպիսկոպոսն Բասանու, ամենայն սահմանօքն հանդերձ, որ ինքն իսկ է յերկրին Բասանու»։ — Բասանի սովորական ձևն է Բասյան։