Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տը, (այժմ կոչվում է Բերկրիի գետ և ավելի հաճախ՝ Բենտի մահու) Վանի լճի հյուսիսում, որտեղ լճից ձկները արուների ուղեկցությամբ գնում են ձկնկիթ թափելու, որի ժամանակ էլ նրանց որսում են մեծ քանակությամբ և աղելով վաճառքի են հանում — Վանի հայտնի տառեխը: Այսպես է և մինչև այսօրէ «Արքունի» բառը ցույց է տալիս, որ այդ ձկնորսարանը Արշակունի թագավորների սեփականությանն էր, որոնք որոշ տուրք էին ստանում որսալու իրավունքի համար։ Դա «ձկնահատեանք» բառն է, որը աղավաղվելով ստացել է այդ ձևր, նշ. «ձկնորսարան, ձուկ որսալու հատուկ տեղ»։— Խմբ.]։

22. (Եր. 79). Բնագրում գրված է. «Որ էին բիւրաւորքն և հազարաւորքն»։ Ամեն մի նախարար, սահմանված օրենքով, պահում էր յուր կալվածքում հեծելազորք, որոնց հավաքում էր իր կալվածքում ապրող մարդկանցից, պահում էր իր ծախսով և որոնց ինքն էր առաջնորդում պատերազմների ժամանակ, երբ նրան հրավիրում էր թագավորը։ Համաձայն մի հին հիշատակարանի, որ բերում է Ադոնցը (Юсгиниан, եր. 251 և հաջ.) Շահխաթունյանի «Ստորագրություն կաթողիկե էջմիածնի» գրքից (Բ. 59), Սյունյաց իշխանը 19 400 հեծելազորք ուներ, Կադմյան իշխանը 13 200— սրանք «բյուրավորներն» էին, հետո գալիս էին տասներեք իշխան, որոնք ունեին 1 000 և ավելի հեծելազորք, սրանք էլ «հազարավորներն» էին: Սրանց հաջորդում էին շատ ուրիշ իշխաններ 500—50 հեծելազորքով։ Սրանցից դուրս էր արքունի կամ արքունական տան, այսինքն՝ Արշակունի թագավորների, սեփական՝ իրենց կալվածքներից հավաքած զորքը, որի քանակը ճիշտ որոշված չէ, համենայն դեպս գերազանցում էր որևէ իշխանի հեծելազորքից. և մի քանի կողմնակի տվյալների վրա հիմնվելով կարելի է որոշել 30—40 000 հեծյալ։ Ահա, այս «բյուրավոր և հազարավոր» իշխաններին յուր մոտ պահեց Խոսրովը, թույլ չտալով արքունական զորքի հետ պատերազմի գնալ, Դատաբենի դավաճանությունից խրատվելով ու կասկածելով, միգուցե պատերազմի ժամանակ այդ իշխաններն իրենց զորքերով թշնամու կողմն անցնեն։ Այլ նրանց զորքերն էլ արքունական զորքերի հետ միասին գնում են Վաչն սպարապետի և Վահան Սմատունու հրամանատարության տակ, որոնց հավատարմությանը Խոսրովը միանգամայն վստահ էր։

23. (եր. 80). Բնագրում գրված է. «Ոչ տային անխտիր արշաւել, աւերել զերկիրն Հայոց և ոչ նայել»: Վերջին բառերը դուրս գցեցինք իբրև կասկածելի։

24. (եր. 80). «Բդեշխ» իրանական բառ է, ունի բազմաթիվ ձևեր, հայերենին ամենամոտ ձևն է պահլավերեն bltaxs (հունարեն ), որ նշանակում է տեղակալ, փոխարքա։ Հայաստանում բդեշխները նախարարներից բարձր կալվածատեր ազնվականներ էին, մի տեսակ մանր թագավորներ իրենց թագավորություններով, բայց Տիգրան Մեծի ժամանակ ճանաչել են Արշակունի թագավորների գերիշխանությունը։ Չորս բդեշխներ կային՝ Անգեղտան, Ծոփաց, Ազձնյաց, Գուգարաց, որոնց բդեշխությունները (երկրները) ընկնում էին Հայաստանի սահմանագլուխներում, որոնք