Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/315

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իբր թե համարվում էին սահմանապահներ (Արմ. բառ., Ադոնց-Юстинниан, ծան, 70, Մ. Խոր. աշխ. թարգմ.)։

25. (Եր. 80). Այստեղ Փոքր Ծոփքը կոչված է Ծոփք Շահեի, քիչ հետո (գլ ԺԲ) կոչված է Շահանի, իսկ (Դ, իդ) կոչված է Ծոփք Շահանոց, ամեն անգամ այս Փոքր Ծոփքը տարբերելով Մեծ Ծոփքից: Թվում է, որ այս Շահեի կամ Շահանի անունն է, որ գահնամակում (տե՛ս նախորդ ծանոթությունը) կոչված է «Շահապն Ծոփաց տէր»։

28. (Եր. 81). Փավստոսը այս գլխում երեք անգամ գործ է ածել Սարարադ ձևը: Ուրիշ հեղինակների մոտ էլ 3—4 անգամ պատահում է այս Սարարադ ձևը: Իսկ ուրիշ բաղմաթիվ տեղերում Նոյի տապանի իջած տեղը կոչված է Արարատ, ս. Գրքի հայերեն թարգմանության մեջ գրված է «Ի լերինս Արարատայ» (Ծննգ. Ը, 4). հունարեն բնագիրն էլ ունի Apepeti Ուրեմն Սարարադ ձևը կարող է կասկածելի լինել, առաջ եկած երկու կիթ բառերի սխալ տրոհումից, (հին ժամանակ երկաթագրերում բառերն իրար կից էին գրում. ԻԷԵՐԻՆՍԱՐԱՐԱՏԱՅ տրոհել են «ի լերին սարարատայ», փոխանակ «ի լերինս Արարատայ»)։ Բայց այդ լեռան Սարարադ կամ Արարատ կոչվելը երկրորդական նշանակություն ունի, կարևորն այն է, որ սկզբներում այդ չեռան տակ չեն հասկացել այժմյան Արարատ=Մասիս լեռը, այլ մի ուրիշ լեռ կամ տեղ Կորդվաց նահանգում, ինչպես պարզ վկայում է Փավստոսը. այսպես էլ հասկացել են ուրիշ հեղինակներ։ Տապանակիր լեռ լինելու պատիվը Մասիսին անցավ միջին դարերում, հայտնի չէ, թե երբ իսկապես և ի՛նչ հիման վրա, բայց այս կարծիքը հետզհետե ընդհանրացավ և հաստատվեց այն աստիճան, որ երբ Եկատերինա Բ կայսրուհին իր կյանքի վերջին տարիներում մտադրվեց Հայաստանի թագավորություն ստեղծել և Պոտյոմկինին թագավոր նշանակել, պատրաստել տվեց Հայաստանի գերբը, որի կենտրոնում գտնվում էր Մասիս սարը վրան Նոյի տապանով։ Այնուհետև ավելի ևս ընդհանրացավ այս կարծիքը: Ինչպես որ Կորդուքի լեռներից Մասիսին անցավ տապանակիր լեռան պատիվը, այնպես էլ Փավստոսի հիշած աղբյուրը Սարարատի վրա՝ փոխադրվեց Մասիսի վրա։ Այստեղ մի աղբյուր հռչակվեց «սուրբ Հակոբա աղբյուր)՝ անունով, որի հետ կապված է հավատալիք, թե այդ աղբյուրի մոտ ապրում են տարմա հավեր, մորեխների թշնամի, և երբ մորեխով վարակված մի տեղից գալիս են այդ աղբյուրից ջուր են վերցնում, վարակված տեգր տանում, թռչուններն էլ ջրի հետ գնում են և մորեխների վրա հարձակվելով՝ անխնա կոտորում են։ Այսպիսի պատվիրակություններ՝ ս. Հակոբի աղբյուրից ջուր տանելու համար, հիշվում են պատմության մեջ մի քանի անգամ, սկսյալ տասնհինգերորդ դարից։ — Տ. նաև Ալիշան, «Այրարատ», 468 և հաջ., Մատիկյան, հողված Վիեննայի «Յուշարձան»-ում, եր. 432—435:

27. (Եր. 82). Այստեղից սկսած մի ընդարձակ հատված՝ մինչև «զճանապարհաց աւետաբերաց», առնված է Կորյունից՝ մանր վարիանտներով, այն տարբերությամբ, որ ինչ որ Կորյունը ասում է Մեսրոպի մասին, որ աստվածատուր գրերով գայիս էր Հայաստան, այստեղ վերագրված