Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/318

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծփաց ի նմանէ իսկ վարդապետեալ էր»։ Վերջին բառը մենք ուղղեցինք՝ «վարդապետ տուեալ էր» և ըստ այնմ թարգմանեցինք։

43. (Եր. 102). Մարդպետ, հայր» «Մարդպետ» բառը մեր հին հեղինակները գործ են ածում «ներքինապետի» նշանակությամբ և նրա պաշտոնը կոչում են մարդապետություն, մարդպետական իշխանություն։ Այս բառը, Ն. Ադոնցի կարծիքով (Юстиниан, եր. 417), առաջ է գալիս Մարդ հատուկ անունից, որ պարսկական մի ավազակաբարո ցեղի անունն էր, որ, Հայաստան արշավելով՝ պարապում էր ավազակությամբ։ Նրանց բնակված տեղը կոչվեց Մարդաստան, և նրանց ցեղապետը կոչվեց մարդպետ։ Այս մարդերին հիշում են նաև հին հույն և լատին հեղինակները՝ կոչելով puxpSai, Mardi: Երբ մարդպետները ներքինապետի պաշտոն ստացան, մարդպետ բառն էլ սկսեց գործածվել ներքինապետի նշանակությամբ: Ադոնցի այս բացատրությունն ընդունում է և Արմ. բառարանը։ — «Հայր» հատուկ անուն չէ, այլ ամեն մի ներքինապետի հարգական կոչում (ինչպես տաճիկների մեջ էլ ներքինապետը կոչվում էր baba): Այնպես որ «Հայր մարդպետ» բառերից ոչ մեկը մի անձի հատուկ անուն չէ, այլ ներքինապետի պաշտոնի հարգական անունը, և անխտիր գործ է ածվում բոլոր ներքինապետների համար։ Միայն մի ներքինապետի հատուկ անուն է պահպանել Փավստոսը, դա Դրաստամատն է, որին հիշում է նա Ե, ի գլխում։

44. (Եր. 103). Բնագրում գրված է. «Եւ ոչ մի ոք ի թագաւորացն Հայոց ոչ ոք գտանէր նոցա բարեկամ», որի մեջ «Հայոց» բառն անտարակույս աղավաղություն է։ Այս բառի տեղ մենք ենթադրեցինք «այլոց» բառը և ըստ այսմ թարգմանեցինք։

45. (Եր. 105). «Կարճազատ» բառը միայն Փավստոսն է գործածել այստեղ։ Հայկազյան բառարանը չունի այս բառը։ Առձեռն բառարանը բերում է և մեկնում՝ «կարիճ ու օձ—չարաճճի», որ միանգամայն սխալ է: Ուրիշ տեղ այս բառի բացատրությունը չգտա։ Թվում է, թե կարճազատները ստորին աստիճանի ազատներ=ազնվականներ էին, ազատների հեռավոր ազգականներ, որոնք, սակայն, դեռ կայվածքների տերեր էին։ Հացյաց գյուղը այս կարճազատների սեփականությունն էր։ «Հացյաց» անունը և քիչ հետս «Հացեկացի» բառը հիշեցնում են ս. Մեսրոպի ծննդավայր Հացեկաց գյուղը, և Վրիկը գուցե նրա հոր՝ Վարդանի, փաղաքշական կրճատ ձեն է։

46. (Եր. 106). «Ճարտուկ» պահլավերեն բառ է՝ cartuk, պարսկերեն՝ pafta, որ նշանակում է սևի զարնող գույն, կարմրավուն (ձի), կարմրի զարնող, մութ-շագանակագույն (Արմ. բառ.)։ «Ճանճկեն», «ճանճ» բառից, նշանակում է ճանճի նման մանր սև բծեր ունեցող, խայտաբղետ-ճանճաճերմակ։

47. (Եր. 108). «Քաղաք» բառը, բացի սովորական նշանակությունից, Փավստոսի երկում հաճախ գործ է ածվում նաև պարիսպ, պարսպապատ տեղ նշանակությամբ։ Այսպես է և ռուսերեն город բառի հին նշանակությունը։ Ըստ այսմ Ազիորսք քաղաքը պետք է հասկանալ պարսպապատ, որսատեղ, նման Խոսրովակերտին։ Քանի որ այս տեղը գտնվում էր Ապա-