Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/319

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հունիքում, Տուրուբերան նահանգում, ապա Մասիսը չի կարող լինել: Այս Արարատյան դաշտի հայտնի Ազատ Մասիսք, այլ, ինչպես կարծում է էփրիկյանը («Բնաշխարհիկ բառարան», եր, 401), Սիփան—Մասիք մեծ ե գեղեցիկ լեռը։

48. (Եր, 408)» Փավստոսն արդեն պատմել էր (Գ, ժը), որ Մամիկոնյան զորավարներ Արտավադդը և Վասակը Տիրանի ձեռքից խչեցին երկու փոքրահասակ երեխաների՝ Արծրունյաց և Ռշտունյաց տոհմի վերջին մնացորդներին, և նրանց առնելով գնացին, ապավինեցին իրենց Տայք կալվածքի ամուր տեղերը, և այնուհետև երկար տարիներ չէին խառնվում Հայոց գործերին։ Այս հանգամանքի վրա է ակնարկում այստեղ Փավստոսը, ասելով, թե խռովել հեռացել էին:

49. (եր, 109). Ասորեստանը սահմանակից էր Պարսկաստանին և նրանից բաժանված էր Տիգրիս գետով, որի ձախ ափին շինված էր Պարսից մայրաքաղաֆ Տիզբոնը, իսկ աջ ափին՝ Վեհկավար քաղաքը, և այս երկու քաղաքները միացած էին իրար հետ նավակամուրջով (զոմով): Ուստի այստեղ Ասորեստանի տակ պետք է հասկանալ Տիզբոն մայրաքազաքը։

50. (Եր, 111), «Մաշկապաճէն», դրված նաև «մաշկապերճան», «մաշկապատճեան» և այլն, պահլավերեն բառ է՝ mаsкарагcen (մաշկապարճեն) և նշանակում է Պարսից թագավորի կանանոցի վրանը:

51. (Եր. 111), Սատաղ Փոքր Հայքի քաղաք էր Բայրերդից ոչ հեռու։ Այժմ Սատաղ դյուզ է (Ադոնց, Юстиниан, 62)։

52. (Եր. 112). Բնագրում գրված է. «առին զկապուտ բանակին... և զբամբիշն և դրանսկան ընդ նոսին»։ «Բանսկան» աղավաղություն է, ուղղելի «բանական», որ պահլավերեն հոգնակի ձևն է banuk=տիկին բառի, ուղղումն առաջին անգամ առաջարկել է Կարիերը։ Արմ. բառ.։

53. (Եր. 112), Բնագրում գրված է, «Ապա գտանէր հրովարտակ թագաւորն Յունաց Վաղէս... «գտանէր»-ը, իբրև աղավաղություն ուղղեցինք՝ «գրէր»։ Այս առաջին և միակ անգամն է, երբ Փավստոսը հիշում է Պարսից և Հաւնաց թագավորներին միաժամանակ և երևան է հանում իր խոշոր ժամանակագրական սխալը։ Ներսեհ Պարսից թագավորը թագավորել է 296—302 թվերին, Հունաց Վաղես կայսրը թագավորել է 364 —374 -ին, ուրեմն նրանք ժամանակակից չեն եղել և չէին կարող իրար հետ պատերազմել։ Արշակն էլ, որ ըստ Փավստոսի Հայաստանի թագավոր դարձավ այս երկու թագավորների միջև կայացած համաձայնության հիման վրա, իրոք թագավորել է 339-ին, ուստի և նրա թագավորության սկիզբը չի հանդիպում այս երկու թագավորներից և ոչ մեկի տարիներին։

54. (Եր. 113). Բնագրում գրված է. «Կատարեցաւ երրորդ դարք», որը Հ. Վարդանյանն ուղղել է՝ «երրորդ դարկ», ասորերեն рraga բառից, որ նշանակում է կարգ, աստիճան (Արմ. բառ, «կարգ» բառը)։ Մենք թարգմանեցինք՝ մաս։ Մի քանի բառ հետո բնագիրն ունի «Կանոնք փախստայք Բիւզանդեայ», որ նորայր Բյուզանդացին ուղղել է՝ «Փաւստեայ Բիւզանդեայ»։ Բնագրի հաղորդած այս տեղեկության մասին տե՛ս ներածությունում: