Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/323

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տասխանիս պատրաստել»։ Մենք ուղղեցինք «ուստի՞ կարիցէ...» և ըստ այսմ թարգմանեցինք։

80. (Եր. 159). Բնագիրն ունի է «Մի՛ գտցի ոսկւոյ կամ արծաթոյ դանակ առ ումեք»։ «Դանակ»-ը մենք ուղղեցինք «դանկ» և ըստ այսմ թարգմանեցինք։ Գ. Մ. «դանակ»-ը ուղղում է է «քանակ»։

81. (Եր. 154). «Սոփեստես» հունարեն բառ է, որ սկզբնապես նշանակում էր իմաստասեր, ճարտար: Այս անունով հին Հունաստանում կոչվում էին զարգացած՝ ճարտարախոս և ճարտարամիտ մարդիկ, որոնց սովորեցնում էին փիլիսոփայություն և ճարտասանություն։ Շատերը թափառում էին քաղաքե քաղաք՝ իրենց արվեստը սովորեցնելու: Իրենց գիտության և մտավոր կորովի պատճառով հարգանք էին վայելում։ Բայց Ժամանակի ընթացքում նրանք սկսեցին ի չարը գործ դնել իրենց գիտությունը, մանավանդ ճարտարախոսությունը, և պաշտպանում էին սխալ մտքեր՝ ճշմարտության կերպարանք տալով։ Այս վերջին մտքով էլ այժմ գործ է ածվում «սոփեստ» բառը կամ նրա հայերեն թարգմանությունը՝ «իմաստակ»:

82. (Եր. 154). «Մագիստրիանոս» հունարեն բառ է, որ ծագում է լատիներեն magister բառից, որ նշանակում է ավագ վարպետ։ Մագիստրիանոս Բյուզանդիայում կոչվում էին կայսերական տան ավագ մարդիկ և ավելի ընդհանուր նշանակությամբ՝ պետական բարձր պաշտոնյաներ։

83. (Եր. 155). Սուրբ Սարգիս, Կեսարացի, Կապադովկիայից, ապրում էր Կոստանդիանոս Մեծի և Տրդատի ժամանակ, զինվորական ծառայության մեջ էր և բարձր պաշտոն ուներ, տարածում էր հեթանոս զորքի մեջ քրիստոնեություն։ Մեծ հաղթություններ տարավ հույների դեմ՝ իբրև Շապուհի զորավար, բայց որովհետև չկամեցավ կրակին երկրպագել և կուռքերը խորտակեց, մահվան դատապարտվեց։ Նրա որդին էլ՝ Մարտիրոսը, հավատի համար սպանվեց։ Սուրբ Սարգիսը հայերի մեջ մեծ ժողովրդականություն է վայելում և համարյա ազգայնացրած սուրբ է, որի անվան հետ կապված են զանազան սնոտիապաշտություններ։ Նրա անունով շատ կան տաճարներ։— Թեոդորոս ստրատելատ, Պոնտոսի Ամասիա քաղաքի շրջակայքից, նույնպես զինվորական բարձր պաշտոնյա, ժամանակակից ս. Սարգսի, որ քրիստոնեական հավատը դավ անելու և կուռքերը անարգելու պատճառով նահատակվեց Լիկիանոսից։

84. (Եր. 155). Վաղես կայսրը, որ իր եղբոր՝ Վաղենտիանոսի կողմից նշանակվեց կայսրության արևելյան կեսի կառավարիչ, թագավորեց 364 —378 թվ. և ընկավ վեստգոթերի դեմ մղած պատերազմում։ Նա հայտի էր իբրև ջերմ արիոսական, որի պատճառով և շատ հալածանքների էր ենթարկում ուղղափառ եպիսկոպոսներին։ Նրա մահվան վերաբերյալ այս ավանդությունը, որ բերում է Փավստոսը, հայտնի չէ Սոկրատին, որ նույնպես գրում է, թե պատերազմի մեջ մեռավ։

85. (Եր. 156). Լուսարան, կազմված ըստ հունարենի, հին եկեղեցիներում այն բաժանմունքը, որտեղ մկրտություն էին կատարում. մկրտարան։

86. (Եր. 156). Մեսրոպ երեցի մոտ (Վարք ս. Ներսեսի, Սոփերք, Զ.