Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/325

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

96, (Եր. 169), Բնագրում գրված է, «արքիդիակոնն», որ հունարեն բառ է, նշանակում է ավագ սարկավագ, խոսքը քերականորեն անորոշ է այստեղ։ Գրված է, «Եւ զիւր արքիդիակոնն եպիսկոպոսին, որում անուն Մուրիկ կոչէր»։ Մուրիկը, հավանորեն, սարկավագի անունն է և ոչ թե եպիսկոպոսի, բայց «եպիսկոպոսի» բառը տարակույսի տեղիք է տալիս, եթե Մուրիկը եպիսկոպոսի սարկավագն է եղել, ապա ինշո՞ւ է ասված «զիւր արքիդիակոնն», այսինքն՝ Ներսեսի։ Մենք ենթադրաբար թարգմանեցինք՝ «Իր եպիսկոպոսական ավագ սարկավագը»։

97. (Եր. 170), Բնագիրն ունի՝ «Ժանեաւ», որ աղավաղություն է, փոխանակ՝ «ժանուարս», ինչպես ունի Փավստոսը, Դ. Բ. և Դ. Ա. «ժանուարս», «ժանուարօք»։ «Ժանուար» պարսկերեն բառ է — պատգարակի մի տեսակ՝ մարդիկ և իրեր փոխադրելու համար։ Հավանորեն երկու օթոց, որ կախում էին գրաստի երկու կողքից, որոնց մեջ նստում էին մարդիկ:

98. (Եր. 170), Բնագիրն այստեղ ունի, «յայնժամ թագաւորն զիւր սամոյրսն զգլխովն ածեալ՝ ի փոյթ կնջանն մտեալ զիւր դէմս երեսացն ծածկէր», որի մեջ անհասկանալի են «ի փոյթ կնջանն»։ Հայկ, բառարանը («կինջ» բառի տակ) այսպես է մեկնում այս խոսքը, «կամ իբրու խոպի և կամ կնջման, որպէս ի ձայն խոզի, այսինքն խորտալոյ»։ Նորայր Բյուզանգացին (Կորյուն, եր. 342) երկու բառը միացնելով կարդում է «ի փոյթ կնջանն» և այս բառը համեմատում է սանսկրիտ рагуапка բառի հետ, որ նշանակում է անկողին, մահճակալ։ Երկու մեկնություններն էլ անհավանական են։ Արմ. բառ. չունի այս բառերը: Ուրիշ բացատրություններ ինձ հայտնի չեն։

Ես ուրիշ կերպ եմ բացատրում այս բառերը։ «Փոյթ» բառը միայն Փավստոսի մեջ պահպանված հնագույն ձևն է «փոթ» բառի, որ ներկայումս միակ գործածականն է մնացել։ Ոյ-ո ձայնափոխության օրինակներ ունենք գրաբարի շրջանում՝ անագորոյն և անագորոն, իսկ գրաբարի և աշխարհաբարի շրջանում՝ փոյթ—Փոթի (քաղաք), մակոյկ—մաքոք, լոյղ-լող։ Իսկ «կնջանն» (սեռ. հոշ., ուղղականը՝ կունջ) պարսկերեն kuni բառն է, հին փոխառությամբ, բառի պահլավերեն ձևից, որի նոր փոխառությունն է գավառական քունջ-ը։ Կ-ք ձայնափոխության շատ օրինակներ ունենք, ինչպես՝ կամար-քամար, մակոյկ-մաքոք, կում-քիւչէ, կեռաս-քերազ, կնջիթ-քունջութ, կարավան-քարավան, կույր-քոռ ևն։ «Քունջ» բառը պարսկերենում, բացի անկյուն նշանակությունից, նշանակում է նաև խորշ կամ ծալք զգեստի, կապերտի ևն։ (Պարսկ.—հայերեն բառարան Գևորգ Տեր- Հովհաննիսյանի)։

Ըստ այս բացատրության՝ բնագրի վերոհիշյալ խոսքը տառացի պետք է հասկանալ. «թագավորը սամուրենին գլխին քաշելով՝ նրա (=կնջանն) փոթի մեջ (ի փոյթ) մտնելով ծածկում էր իր երեսը։ [Մենք նպատակահարմար համարեցինք թարգմանել այսպես՝ «շտապով իր երեսը ծածկում է խռմփացնելով՝ իբր թե քնած է»։ — Խմբ.]։

99. (Եր. 173)։ Մայր ողբոց և ձայնարկուներ։ Մեռեյի վրա սուգ կատարելու համար հրավիրում էին հատուկ լալկան կանանց: Սրանցից մեկը