Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ողբի մայր էր դառնում, սկսում էր մեռելի գովեստն անել, երբ մի տուն վերջացնում էր, ձայնարկուները (լալկան կանայք) այս տունը կրկնում էին և ողբի աղաղակներ բարձրացնում: Հետո ողբի մայրը ասում էր գովեստի հաջորդ տունը, և ձայնարկուները կրկնում էին, ու այսպես շարունակ:

100. (Եր. 173). Բնագրում գրված է. «Ի նուաճել իւրեանց ձայնիցն», որ մենք ենթադրաբար թարգմանեցինք՝ օերը նրանց ձայները դադարեցին», որի ճշտությանը վստահ չենք: «Նվաճել» բառը Փավստոսը ուրիշ երկու անգամ էլ գործ է ածել՝ երկու անգամ էլ անորոշ նշանակությամբ. «Զիա՞րդ եղէց բարեխօս վասն այնոցիկ, որք նուաճեցին» (Գ, ժդ), «Որպէս առաջին թագաւորքն նուաճեալք՝ յիւրաքանչիւր չափու» (Դ, բ)։

101. (եր. 175). «Երկրորդական մեծ տուն» շատ որոշ չէ։ Մենք հասկանում ենք այն մեծ կալվածքը, որ ըստ օրենքի պատկանում էր Պարսից թագավորի երկրորդին և գտնվում էր Ատրպատականում։

102. (եր. 177). Անկասկած, այստեղ բնագրից մի թերթ դուրս է ընկած, որի մեջ մանրամասն պատմվում էր, թե ինչպես Վասակը հաջողեցրեց Արշակի փախուստը Պարսկաստանից, ինչպես Շապուհը զայրացավ այս փախուստի մասին լսելով և հրավիրեց իր մոտ Մարիին ու նրան մեղադրում էր: ԺԶ գլխի միջի այս թերին նկատել է և Ե. Մ. (եր. 26)։

103. (Եր. 177). ԺԷ գլխի վերնագիրը բնագրում թերի է՝ «Յաղագս թէ զիարդ յուզեաց Շապուհ արքայ Պարսից ի վերայ քրիստոնէութեան»... նույն վերնագիրը ցանկում գրված է. «Յաղացս թէ զիարդ յուղարկեաց գհալածեալսն Շապուհ»... երկու աղավաղված ընթերցվածքները մենք վերականգնեցինք՝ «Եթէ զիա՞րդ յուզեաց հալածանս Շապուհ արքայ Պարսից ի վերայ քրիստօնեութեան» և այսմ թարգմանեցինք։

104. (Եր. 180). «Ոստան» պահլավերեն բառ է, որից պարսկերենում մնացել է — գավառապետ։ Հայերենում «բոստան» բառը սկզբնապես նշանակում էր Արշակունյաց թագավորական տոհմի կալվածքները, որոնք կոչվում էին արքունի տուն։ Այս նշանակությունից է ածանցվել «ոստանիկ» բաոը, որ նշանակում էր թագավորական կալվածքում ապրող ազնվական դասակարգը, որ հեռավոր սերունդն էր կազմում Հայկազյան կամ Արշակունի թագավորների։ Արշակունյաց բարձումից հետո «ոստան» բառը սկսեց գործածվել ուրիշ նախարարական կալվածքների գլխավոր քաղաքները նշանակելու համար և, մասնավորապես, Դվին քաղաքի համար, որ պարսիկ մարզպանների մայրաքաղաքն էր։ Վերջապես, Ոստան իբրև հատուկ անուն գործածվեց Ռշտունյաց կալվածքի գլխավոր քաղաքի համար Վանա լճի հարավակողմում։

[«Ոստան», ըստ Ադոնցի, նշանակում է ղեմ, դուռ, ապա նաև արքանիք: Ուստի «Ե» զգաւառսն ունէր յոստան» արտահայտությունը նշանակում է արքունական դարձրեց, այսինքն՝ պետականացրեց։—Խմբ.]:

105. (Եր. 180). Գլխի վերնագրում բնագիրն ունի. «Փախստական լինէր արքայն Պարսից», ուղղեցինք ըստ իմաստի և ըստ ցանկի՝ «յարքայէն Պարսից»:

106. (Եր. 181). Արվացաստան նույնն է թե Ասորեստան կամ Ասորիք։