Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/327

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

107. (Եր. 182). Բնագիրն այստեղ աղավաղված է՝ «Զի եթէ մեք լեալ էաք ամենայն Արեաց զօրք հանդերձ այսպիսի աջողութիւն գայր ի ձեռն, քաջ թէ զոյգ հասարակ այդպիսի գործ ի միասին կարէաք առնել»: Մենք ուղղեցինք «զօրօք հանդերձ», քաւ թէ այսպիսի աջողութիւն գայր ի ձեռն»... և ըստ այսմ թարգմանեցինք:

108. (Եր. 183). Ինչպես 49-րդ ծանոթության մեջ հիշեցինք, Ասորեստանը սահմանակից էր Պարսկաստանին և Պարսկաստանի Տիզբոնը հենց սահմանագլխի վրա էր՝ Տիգրիսի ափին։ Ուստի այստեղ ևս Ասորեստանի տակ պետք է հասկանալ Պարսկաստան և հատկապես Տիզբոն քաղաքը:

109. (Եր. 184). «Խորան» հավանորեն պարսկերեն բառ է, xavran կամ xuran որով կոչվում էր Վահրամ Գուրի պալատը ըստ Թիրյաքյանի (Արմ. բառ.)։ Խորանը նույնպես վրան էր, բայց դատելով նրա զանազանակերպ գործածությունից՝ կարող ենք ասել, որ պետք է լիներ թագավորների և մեծամեծների ընդարձակ, զարդարուն և ներքին հարմարություններ ունեցող վրան։

110. (Եր. 186). Բնագրում գրված է. «զՆծբին քաղաք, որ է յԱրուեստանի»։ Նծբինը Մծբինն է՝ օտար ազգերի արտասանությամբ Nisibis,), իսկ Արուեստանը նույն Արուացաստանը կամ Ասորեստանն է (տե՛ս ծան. 108)։

111. (Եր. 187). Այս Գանձակը տարբեր է մեր Գանձակ — Գյանջայից (այժմ. Կիրովաբադ) և գտնվում էր հին Ատրպատականում, Թավրիզից հարավ։ Գիտնականների կարծիքով, այժմյան Թախտի Սուլեյմանն է Զենջանի մոտ (Н. АДОНЦ, ЮСТИНИАН, 2). ինչպես հաճախ հիշվում է Փավստոսի մոտ, Արշակունիների ժամանակ Հայաստանի արևելյան սահմանը, Կասպից ծովի արևմտյան ափերից իջնելով մինչև այստեղ էր հասնում։

112. (Եր. 190). Բնագրի «յուտեստ» բառը թարգմանեցինք «ուտեստի՝ կերակրվելու համար»։ Մեծաքանակ զորք մի տեղում երկար ժամանակ պահելու համար պահանջվում է մեծ քանակությամբ կենսամթերք մարդկանց և ձիերի համար, որ Հայաստանում ամեն տեղ չէր կարելի ճարել՝ հարմար ճանապարհների և փոխադրության միջոցների բացակայության պատճառով։ Ուստի սովորություն էր զորքը այնպիսի տեղ պահել, որտեղ կենսամթերքն առատ էր կամ որտեղ նախօրոք ամրացված էր բավականաչափ կենսամթերք: Սա առավելապես վերաբերում է հեծելազորքին։ Որովհետև այն ժամանակներն անկարելի էր միլիոնավոր փթերով խոտ պատրաստել և փոխադրել հեծելազորքի կանգնած տեղերը, ուստի ավելի հարմար էին գտնում հենց հեծելազորքը ձմեռները տանել այնպիսի տաք տեղեր, որտեղ ձմեռվա ամիսներին էլ ձիերը կարողանային դաշտերում արածել։ Այս տեղերը սովորաբար կոչվում են ձմերոց, ինչպես հաճախ հիշվում է Եղիշեի Պատմության մեջ։ Այսպիսի մի ձմերոց է եղել Անգեղատունը:

113. (Եր. 191). Բնագրում՝ «Ըստ այլ կաթել», բառարաններն այս բառը բացատրել են իբրև «կողմը», ծագեցնելով պարսկերեն «գաթ», «քադ» (?) բառից։ Նորայր Բյուզանդացին ցույց տվեց այս բացատրու-