Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/329

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հիմնական նշանակությանն է խորհրդական, andarz բառից, որ նշանակում է խորհուրդ։ Այս անունով կոչվում էին հին Պարսկաստանում բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք խորհրդականի պաշտոն էին վարում պետական բարձր իշխանավորների մոտ։ Այս բառը հայերենում դրված կա և «հանդերձապետ» ձևով՝ andarz-ը շփոթելով հայերեն «հանդերձ»-ի հետ (որ նույնպես պարսկերեն բառ է), ուստի և սխալմամբ հասկացվում է իբրև արքունի հանդերձատան վերակացու (Արմ, բառ., Պատկ, Матер. арm. СЛ. II):

123. (եր. 204). «Շապստան-տակառապետ»— երկու պարսկական բառ։ «Շապստան», պահլավերեն՝ sapastan, պարսկերեն sabfstan, նշանակում է ննջասենյակ կամ կանանոց, իսկ տակառապետ, պահլավերեն պարսկերեն՝ tagar, նշանակում է (գինու) կարաս, որից՝ տակառապետս (գինա) մատակարար, մատռվակ։ Ըստ այսմ՝ «շապստան տակառապետ» նշանակում էր այն պաշտոնյան, որ արքունական կանանոցի մատռվակն էր, գինու մատակարարը։ «Տակառապետ» բառի տեղ մեր հին մատենագրության մեջ գործածված կա «տաճարապետ» բառը, որի մեջ տաճարը «սեղանատուն, կոչունք» է նշանակում, և ամբողջ բառը համապատասխանում է տակառապետի պաշտոնին։

124. (եր. 205). «Համբարակապետ» կամ «ամբարակապետ» պահլավերեն բառ է՝ anbarakapat, համբարների, այսինքն՝ մթերանոցների վերատեսուչ։

125. (Եր. 206). «Դասսընտրեին» անվան փոխարեն, որ միայն այստեղ է պատահում և ուրիշ ոչ մի տեղից հայտնի չէ, Ներսիսյան դպրոցի Փավստոսի ձեռագիրն ունի ավելի հավանական ընթերցվածք՝ «և դասս ընտիր էին սոքա» (ցույց է տվել Գր. Տեր-Պողոսյանը, «Հանդ, ամս.», 1900, եր. 199 ա)։

126. (Եր. 208). Բնագրում գրված է. «դասապետք շինականաց». ենթադրաբար թարգմանեցինք «գյուղերի համփաներ»։ Դասապետները գուցե հազարապետին (տերս ծան. 34) ենթարկված ստորին պաշտոնյաներ էին, որոնց հանձնվում էին գյուղերի գործերը (հողի, ջրի, արոտատեղի և այլնի մասին)։

127. (Եր. 209). Ակնարկություն Քրիստոսի առակի վրա անպիտան ծառայի մասին, որ իր տիրոջ տված մի քանքարը փոխանակ շահեցնելու տարել թաղել էր հողի մեջ և վերադարձրեց իր տիրոջը, երբ սա ետ եկավ ուղևորությունից։ Տերը նրան մեղադրելով ասաց, որ գոնե պետք է ծառան այդ տաղանդը սեղանավորներին տար, որպեսզի ինքը գոնե տոկոսով ստանար իր փողը (Մատթ., Իէ. 14—28)։

128. (Եր. 209). Բնագրում գրված է. «Բայց լաւ լիցի ձեզ զնոյն սիրել»։ Մենք ուղղեցինք «քաւ լիցի» և ըստ այսմ թարգմանեցինք։

129. (Եր. 211). Վարազագիր մատանի։ Մատանին մատի վրա կրելու օղ էր, որի մեջ ագուցված էր մի թանկագին քար՝ վրան փորագրված տիրոջ անունը, որ և ծառայում էր իբրև կնիք: Վարազագիր մատանի նշանակում է այնպիսի մատանի, որի վրա փորագրված էր լինում վարազ-