Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/330

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պարսից թագավորների գերբը։ Վարազագիր մատանիով, ուրեմն Պարսից թագավորի անձնական կնիքով, կնքված աղը ամենահաստատ անսուտ երգման նշան էր։ Վարազ անունը իբրև պատվանուն շատերը կքում էին իրենք անուններին, ինչպես՝ Վարազ-Վազան, Վարազ-Շապուհ, Վարազ-Ներսեհ, Վարազդատ և այլն:

130. (եր. 211). Բնագիրն այստեղ աղավաղված է թվում կամ գոնե մի քանի բառ պակաս։ Գրված է. «իբրև տեսին զնոսա, արկին զերկոսեանն զարքայն Արշակ և զսպարապետն Վասակ և պահէին...», որտեղ «արկին» բայի լրացումը պակասում է։

Այստեղ «արկին» նշանակում է «որոնեցին». այդպես էլ մենք թարգմանեցինք։ Քերականորեն ոչինչ չի պակասում բնագրում։— Խմբ.]։

131. (Եր. 211). Բնագրում գրված է. «կոչեաց... գդիւթսն, զաստեղազէտսն և զքաւդեայսն»: «Դիւթը» մենք թարգմանեցինք ավելի սովորական «վհուկ» բառով։ Երկուսի էլ ծագումն ու ճիշտ նշանակությունը անհայտ են, և ինչո՛վ են նրանք իրարից տարբերվում՝ դժվար է ասել։ «Քաւդեայ» հավանորեն «քաղդեայ» բառի տարբեր ձևն է, իսկ «քաղգեայ» նշանակում է քաղգեացի, քաղգեացիք, որովհետև պարապում էին աստղաբաշխությամբ՝ աստղերի և մոլորակների շարժումների հիման վրա գուշակություններ էին անում, ուստի «քաւդեայ»֊ն նշանակությամբ ավելի մոտ է «աստղագետ» կամ «աստղահմա» բառերին։

132. (Եր. 214). Արտավանը Պարսկաստանի վերջին թագավորն էր պարթևական հարստությունից (216—226 Հ. Ք.), որին սպանեց պարսիկ իշխաններից մեկը՝ Արտաշիր Սասանյանը և եղավ հիմնադիր Պարսկաստանում նոր հարստության, որ նրա անունով կոչվեց Սասանյան։ Որովհետև թե՝ Պարթև թագավորները և թե Արշակունի թագավորները Հայաստանում ըստ ավանդության սերված էին Պարթև Արշակ Մեծից, և հայոց Արշակունիները համարվում էին երկրորդ՝ Պարսկաստանի Պարթևներից հետո։ Այս պատճառով հայոց Արշակունիները Արտավանին համարում էին իրենց ազգական, իսկ Արտաշիր Սասանյանին և նրան հաջորդող Սասանյան թագավորներին համարում էին հափշտակիչներ, որոնցից իրենք պարտավոր էին Արտավանի սպանության վրեժն առնել, և միևնույն ժամանակ համոզված էին, թե երբ Արտավանի մահով Պարթևաց հարստությունը դադարեց Պարսկաստանում, իրենք՝ հայ Արշակունիները, հանդիսանում էին ավագագույնը Արշակ Մեծի սերունդների մեջ, իսկ Սասանյան տոհմից թագավորներին, որոնք սերվում էին իշխան Արտաշիր Սասանյանից, այսինքն՝ Արտավանի ծառաներից (հպատակներից մեկից): համարում էին ըստ օրենքի հայ Արշակսւնիների ծառաներ (=հպատակներ)։ Այսպես էլ ասում է Արշակը Շապուհին, թե «դուք՝ ծառաներդ, ձեր տերերի՝ մեր բարձն եք հափշտակել»:

133. (Եր. 216). Արտագերս բերդի մասին Փավոտոսը գրում է (Դ, ժթ). թե Արշակ թագավորը շինել տվեց տեղի անառիկ դիրքի պատճառով և Արշարունյաց գավառը հատկացրեց այս բերդին՝ կենսամթերք մատակարարելու համար բերդապահներին։ Ուրեմն, բերդը առատ համբարա-