Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

վոր՝ մի քանի ստորաբաժանումներով։ Նրանք մեծ մասը ծանր զինված ու սպառազինված էր լինում, փոքր մասը՝ թեթև զինված։ Լեգեոնների կազմությունը հռոմեացիներից անցավ Բյուզանդիային, որոնցից և մտավ բառի գործածությունը հայերենի մեջ (լեգեոն, լեգեովն)։

155. (եր. 246). Այս բառը պատահում է տարբեր ձևերով՝ «դրաստ», «գրատ», «գրաստ» և այլն։ Ծագումը և ճիշտ նշանակությունը հայտնի չեն: Տրված են մի քանի բացատրություններ, բայց ոչ հավանական։ Փավստոսի բնագրից այսքան կարելի է հասկանալ, թե նշանակում էր վրայի երկայն զգեստ:

156. (Եր. 246). Նրանը դարձյալ սրի մի տեսակ է, բայց ճիշտ ձևը և բառի ծագումը հայտնի չեն։ Հավանորեն ավելի կարճ Էր, քան սուրը։

157. (Եր. 247). Բալխ, սովորական ձևով՝ Բահլ. կոչված է նաև Բահլ առավոտին, կամ պահլավերեն՝ Բահլի բամիկ — Արևելյան Բահլ։ Սա շատ հին քաղաք Էր Բակտրիա գավառում, Օկսուս (= Ամու-Դարիա) գետի հովտում, Պարապամիս և Տյան-Շան լեռների միջև, հիշատակվում է արդեն Դարեհ Վշտասպյայի սեպագիր արձանագրությունների մեջ Ջ դարում ն. Ք.: Զրադաշտ մոգի հայրենիքն էր, Կյուրոսի մայրաքաղաքը, ինչպես հետո՝ քուշանների։ Այժմ ավերակ է։ Մի քիչ հեռու, Աֆղանստանի սահմաններում, շինված է նույն անունը կրող նոր քաղաք։

158. (Եր. 248). Բնագիրն այստեղ ունի. «Լեալ էր իշխան տան գաւառին»։ Ե. Մ. ուղղել է՝ «Անգեղտան գավառին», որին և մենք հետևեցինք, [Այստեղ «տուն», մեր կարծիքով, նշանակում է «արքունիք», ուստի «տան գաւառին» արտահայտությունը պետք է հասկանալ «արքունիքի գավառի», այսինքն՝ այն գավառի, որտեղ արքունիքն էր: — Խմբ.]:

159. (Եր. 248). «Բարձ» նույն բանն է նշանակում, ինչ որ պարսկերեն «գահ»-ը։

160. (Եր. 249). Բնագիրն այստեղ աղավաղված է՝ «զհակառակորդն, քան մինչ աշխատ արարեր զմեզ»։ Մենք ուղղեցինք՝ «զհակառակորդն, որ այնքան աշխատարար զմեզ», և ըստ այսմ թարգմանեցինք։ [Այստեղ աղավաղում չկա։ Շապուհի խոսքն ուղղված է խոսակցին՝ Դրաստամատին, արտահայտված է երկրորդ դեմքով։ Մենք թարգմանեցինք ըստ բնագրի։— Խմբ.]:

161. (Եր. 250)» «Ամիճ» հավանորեն իրանական ծագումով բառ է, որի ճիշտ նշանակությունը հայտնի չէ։ Գործ է ածված նաև Եղիշեի մեջ՝ «ուղղովք զուարակաց և ամճովք երէոց»։ Փավստոսի և Եղիշեի գործածությունից կարելի է եզրակացնել, թե ամիճը մի համեղ ուտելիք էր՝ էրեի մսի որոշ մասից։

162. (Եր. 250). Այս ընդարձակ նահանգի նախնական անունն է Ատրպատական, ինչպես ունեն ուրիշ հայ հեղինակներ՝ համապատասխան պահլավերեն aturpatakan ձևի։ Ավելի նոր ձևեր են՝ Ատրպատականը և ներկայումս գործածական Ադրբեջանը։ Փավստոսի Ատրպատճացն ձևի մեջ արդեն երևան է գայիս նախկին կ հնչյունի փոխվելը ճ-ի (ջ-ի):

163. (Եր. 352), Բնագրում գրված է. «յերկրէն Պարսից և ի Փայտա-