Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այստեղ Շապուհը պատերազմին մասնակից չէ:— Քիչ հետո հիշվող Մանուելի եղբոր Կոմս անվան փոխարեն ձեռագրերի մեծ մասն ունի Կոն, որ ավելի ուղիղ է թվում (Մամիկ.-կոն, Մամիկ և Կոնակ):

184. (Եր. 278). Փարսախ կամ հրասախ երկայնության չափ է, հավասար 5250 մետրի-հինգ ու մի քառորդ կիլոմետրի: Բառը իրանական ծագում ունի: Նրա պահլավերեն frasax ձևից առաջ է գալիս մեր «հրասախ»-ը, իսկ նույն թասի արարացրած ձևից՝ frasax-ից՝ մեր սփարսախ»-ը։ Ուրեմն, ըստ Փավստոսի, Կոմսը հսկա Մանուելին շալակած օրական անցնելիս է եղել 52,5 կիլոմետր:

195, (եր. 279), Մամիկսնյանների ծագման մասին, բացի Փավստոսից, գրում են նաև Խորենացին, Սերեոսը և հետագա պատմիչները: Թեպետ նրանք մանրամասնությունների մեջ պահապանվում են միմյանցից, բայց հիմնականում բոլորը համաձայն են, այն է՝ որ նրանք ծագում են մենաստանից (Չինաստանից), եղել են ազնվապարմ երկու եղբայր, ներքին խռովությունների պատճառով փախել են Պարսկաստան 4 այստեղից ուղարկվել Հայաստան։ Այս բանը տեղի է ունեցել Մեծ Խոսրսվի ժամանակ, իսկ ըստ Խորենացու՝ նրա որդու՝ Տրդատի ժամանակ:

189. (Եր. 279), Բնագիրն այստեղ աղավաղված է. «Եւ քանզի չեմ Արշակունի, զի եդի զթագ նախնեաց իմոց...»։ Գուցե ուղղելի է, «Եւ քանզի չեմ Արշակունի, զի՞ եղի...», այսինքն՝ եթե ես Արշակունի չեմ, հապա ինչպե՞ս իմ նախնյաց թագը գրի: Մենք մոտավորապես թարգմանեցինք, հետևելով խոսքի ընթացքին:

187. (Եր. 280), «Ասպարեզ» պահլավերեն՝ aspres ,պարսկերեն՝ aspares, բառացի նշանակում է ձիարշավ, ձիընթացարան, այսինքն՝ հրապարակ, որտեղ ձի էին քշում: Երկրորդաբար այս բասն սկսեց գործածվել իբրև երկայնության չափ=ձիընթացարանի երկայնությանը, որ ընդունված էր հավասար այժմյան 230,1 մետրի. սա պարսից ասպարեսն է կամ ասպարիսաց ասպարեզ: Կային և ուրիշ սիստեմների ասպարեսներ (Արմ. բառ., Մանանդյան, Կշիռները 4 չափերը):

188, (Եր. 281), Բնագիրն ունի «Եկն Համազասպ աներ նորուն անցանել առ նոքօք», որ կրկնակի սխալ է. «Համազասպ» գրված է փոխանակ Համազասպյանի և սաներ»՝ փոխանակ աներորդու: Մենք աղավաղումն ուղղեցինք և ըստ այնմ թարգմանեցինք:

[Աներ-ը կարող էր և գործածվել սաներորդի» իմաստով:— Խմբ.]:

189, (Եր. 281). Բնագրում գրված է՝ «Գամապետ ասպարակրացն»: «Գամապետ» բառի ծագումն ու ճիշտ նշանակությունը հայտնի չէ: Բազմաթիվ կարծիքներ են հայտնված նրա մասին, որոնք բերված են Արմ. բառարանում։ Ենթադրաբար թարգմանեցինք խմբապետ:

190. (Եր. 282). Բնագիրն ունի. «Կամեցաւ թիկունս առնել զարքայն Յունաց», որ բացարձակ սխալ է: Ե. Մ. ուղղել է՝ «զարքայն Պարսից», ինչպես և մենք թարգմանեցինք:

191. (Եր. 283). Այստեղ հիշված են մի քանի պարպեր ու պատվա-