Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/339

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նշաններ, որոնք նվիրվում էին բարձրաստիճան անձերին վառ պարսկերեն՝ bar, որ գուցե ծագել է պահլավերեն var-ից և նշանակում է դրոշակ» Հայերենի մեջ այս բառը նշանակում է քող (Նարեկացու գանձերի մեշ՝ «Գոհար վարդըն վառ առեալ ի վեհիք վարսիցն արփենիք») և ապա դրոշակ։ Այս վերջին նշանակությամբ պահպանվել է «խաչ-վառ» բառի մեջ, որ նշանակում է խաչակիր կամ խաչի դրոշակ։ Զարմանդուխտին նվիրված էր թագավորական դրոշակ։

Գարգմանակ գործ է ածել միայն Փավստոսն այստեղ։ Ծագումն ու ճիշտ նշանակությունը հայտնի չեն։ Բառարանները բացատրում են իբրև զարդ խույրի կամ սաղավարտի վրա։ Ուրիշները բացատրում են իբրև մի տեսակ գլխանոց կամ սաղավարտ։ Բնագրից այնպես է հասկացվում, թե գարգմանակը ոսկուց ու արծաթից շինված արծիվ էր, որ գլխի (սաղավարտի) վրա կրում էին իբրև գլխի պատիվ:

Պատիվ, որ բացի ընդհանուր նշանակությունից, նշանակում է նաև զարդ՝ մարմնի կամ զգեստի վրա կրելու, որ զանազան տեսակ էր լինում և շնորհվում էր թագավորից այս կամ այն անձին ի նշան գոհունակության կամ իբրև վարձատրություն նրա ծառայության։ Պատվի մի քանի տեսակները հիշում են Խորենացին (տե՛ս նրա Պատմության աշխարհարար թարգմանության ծանոթ. 120) և Եղիշեն։ Փավստոսը հիշում է երկու նոր պատիվ, այն է՝

Աշխարավանդ հանգույց գլխի վրա՝ արծվի ետևից կրելու: «Հանգույց» բառի նշանակությունը հայտնի է. նույնն է նշանակում և «աշխարավանդ» բառի վերջին վանկը՝ վանդ, որ պարսկերեն է՝ band, և նշանակում է հանգույց, կապ (ֆրանսերեն՝ bande, ռուսերեն՝ бант): Բայց «աշխարավանդ» բառի կազմությունը և նշանակությունը պարզ չեն: Համարում են, թե գա մի ժապավեն է եղել, որ գլխի ետևը բանտի նման կապում էին և երկու ծայրերը կախ գցում, նման այն բանդին, որ երևում է Տիգրան Մեծի դրամի վրա։ Տե՛ս և Արմ. բառ.:

Ապիզակ, կրծքի զարդ, որ նույնպես միայն Փավստոսն է գործածել այստեղ։ Ծագումը և ճիշտ նշանակությունը հայտնի չեն։ Թիրյաքյանը համարում է ծագած պարսկերեն 3W6Z3 բառից, որ նշանակում է գինդ, օղ, բայց Աճառյանը չի ընդունում։ Տե՛ս Արմ. բառ,։

192. (Եր. 284). Բնագիրն այստեղ երկդիմի է։ Տպագրված է. «Կարգեցին... հարկս՝ տալ ընձայս և պատարագս», հասկացվում է այս մտքով, թե սահմանեցին ընծաներ ու նվերներ տալ եբրև հարկ (կամ հարկի փոխարեն)։ Բայց կարող է և այլ կերպ հասկացվել՝ «Կարգեցին... հարկս տալ, ընձայս և պատարագս», այսինքն՝ սահմանեցին տալ հարկեր, ընծաներ և նվերներ։

193. (Եր, 284). Բնագիրն ունի. «Հասս և կօշիկս և զպիտոյս ռոճկացն»։ «Կօշիկք» բառը Փավստոսը գործ է ածում և հետո մի անգամ (Զ. ը). «Այս ինձ կաշիկք լիցին», որտեղ «կոշիկը» պարզապես նշանակում է վարձ, սակայն ներկա տեղում վարձ նշանակությունը չի հարմարվում, ուստի մենք թարգմանեցինք՝ ռոճիկ, իսկ բնագիր «պիտոյք ռոճկաց» նշա-