Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/340

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նակամ է օրական պարենի՝ ուտելեղենի պիտույքներ, ապրուստի մթերքներ:

194. (Եր, 286), Մի ձեռագիր ունի Արտանգան։ Տեղը հայտնի չէ:

195. (Եր, 289), Մերուժանը շփոթվում և տրտմում է ուղևորների տված պատասխանից, որովհետև տեղի «Եղջյուրներ» անունը համարել է ձախորդության գուշակություն, վտանգի սպառնալիք։ Բայց քանի որ նա ուղևորներին ծեծել է տվել, թվում է, թո նա «Եղջյուրները» չի հասկացել իբրև լեռների հատուկ անուն, այլ իբրև այդ տեղերի որակումը ուղևորների կողմից՝ իբրև թե ճանապարհը լի է վտանգներով: Կարող է լինել, որ այս բառը Մերուժանը համարել է գործածված նաև գռեհիկ արտահայտությամբ՝ արհամարհելու և վիրավորելու նպատակով, որի պատճառով և ծեծել է տալիս ուղևորներին:

196. (Եր. 291), Բնագրում աղավաղված ձևով գրված է. «յընչացք երաց», որ Նորայրը ուղղել է, Հյընչաց քերեաց», այսինքն՝ արհամարհեց:

197. (Եր. 291). Մերուժանը Շավասպի որդին էր, իսկ Շավասպը ամուսնացել էր Մամիկոնյան տոհմից մի աղջկա հետ, ուրեմն Մերուժանը Մամիկոնյանների քեռորդին էր։ «Եղբայր» բառը այստեղ էլ գործ է ածված լայն նշանակությամբ, ինչպես ցույց տվինք 14-րդ ծանոթության մեջ։

198. (Եր. 292). Պատերազմական կարգապահությունը խիստ է եղել նաև Հայաստանում։ Արտավազգը պետք է սպանվեր, որովհետև անսաստել էր սպարապետի հրամանին և կռվին մասնակցել էր՝ հակառակ նրա բացարձակ արգելքին։ Նրան մահից փրկեց նրա արտասովոր քաջությունը, որ ապացույց էր, թե նա բավականաչափ հասունացել է և կռվելու ընդունակ է, այսինքն թե՝ Մանուելի արգելքը նրա մանկահասակության պատճառով անհիմն է եղել։

199. (Եր. 293). Վենետիկյան հրատարակության մի ձեռագիր «յիսուն»-ի փոխարեն ունի «տասն», որ ավելի հավանական է:

200. (Եր. 296). Բնագիրն ունի. «Ի վերայ նորա եղեն երբեմն, եթէ որպէս մեղօք հայցէր և առնոյր զագահութիւն ի թագաւորաց»: Շղագրով շարված այս բառերը բնագրի վերնագրում չկան, թվում է, թե սկզբնապես այս վերնագիրը վերաբերելիս է եղել Հոհան եպիսկոպոսի վարքին, որ ամփոփված է եղել մի գլխի մեջ, բայց հետո հարկ են համարել այս վարքը, նյութին նայելով, բաժանել երեք զատ-զատ գլուխների, և այսպիսով ընդհանուր վերնագիրը մնացել է առաջին գլխի վրա, իսկ հաջորդ երկու գլուխների վերնագրերը մնացել են առանց բովանդակության։

201. (Եր. 297). Ցանկում գրված է. «Յաղագս Արշարունեաց եպիսկոպոսին», ուղղեցինք՝ «Ահարոն», համաձայն բնագրի վերնագրին և բուն բնագրին:

202. (Եր. 298). Բնագրում գրված է. «Վեցերորդ Դպրութիւն, վերջ առաջաբանութեան վճարումն՝ մնացուածք բանից ի ծայրէ»։ Այստեղ «վերջ» բառը պատկանում է «Վեցերորդ դպրության» և ցույց է տայիս, թե Վեցերորդ դպրությունը Փավստոսի Պատմության վերջինն է, ինչպես և Երրորդ դպրության ցանկում գրված էր՝ «Ի սկիզբն», այսինքն թե՝ Երրորդ