Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պարունակությամբ, որ ունի մեր ձեռքը հասած խմբագրությունը, որի գրեթե բոլոր մասերից ծայրաքաղ տեղեկություններ է հաղորդում[1]:

Գուցե լինի առարկություն, թե Փավստոսը ծանոթ է եղել ոչ թե հայերեն Ագաթանգեղոսին, այլ նրա սկզբնական հունարեն բնագրին (ինչպես ոմանք ենթադրում են): Այս կասկածն էլ Փարատվում է նրանով, որ Փավստոսի երկում շատ տեղեր բառացի պատածում են հատվածներ հայերեն Ագաթան գեղոսից: Այսպես են.

«Հօրն էր գործակից... մինչև յօրն քրիստոսակոչ հանգստեանն իւրոյ» (Գ, Բ): (Ընդգծվածները բառացի պատահում Են Ագաթանգեղոսի մոտ):

«ժողովէր առ ինքն զբազմութիւն եպիսկոպոսացն սրբոց... զի ձեռնադրեսցեն գսուրբն Ներսէս» (Դ, դ): «Եւ բազում նեղելոց և տառապելոց գերեաց փրկութիւն և գերեդարձ առնէր, զորս ահիւ քարոզութեան փառացն Քրիստոսի» (Դ, դ. Փավստոսի բնագիրն այստեղ աղավաղված է՝ դուրս գցած լինելով Ագաթանգեղոսի «կորզելով զնոսա» բառերը): «ժողովել ի յիշատակ սրբոցն, որ էին անդ, կատարել անդ ամի եօթն անգամ... ամի ամի ժողովեալք զօր տօնին... խմբեալ ցնծային» (Գ, գ): «Զաւետարանական ընթացսն և զվերակացութիւն եկեղեցւոյ սրբոյ—պահօք և աղօթիւք և ուժգին խնդրուածովք» (Գ. զ): «Ջի յառաջ նախ անդ շինեաւ էր զսուրբ եկեղեցին և ուղղեալ սեղան յանուն տեառն» (Գ. ժդ): «Տուխտն յիշեալ զդաշանցն կոելոց... միջնորդութեամբ ի մէջ կայսերն Կոստանդիանոսի և ի մէջ թագաւորին Տրդատայ եղեալ էր» (Գ, իա): «Եւ բազմացոյց զկարգս պաշտօնէից յամենայն տեղիս իշխանութեան ի սահմանացն Հայոց և յամենայն գաւսաս կացոյց տեսուչս եպիսկոպոսս» (Ե, իա): «Հանդերձ սաղմոսիւք և օրհնութեամբ, կանթեղիւք վառելովք և մեծաւ պաշտամամբ և բազում յիշատակօջ գսուրբն յուղարկեցին» (Ե, իդ); (Համեմատություններից առաջին վեցը ցույց են տրված և ուրիշներից.)

Թադեոս առաքյալի վկայաբանությանն էլ ծանոթ է Փավստոսը, գիտե, որ նա քարոզել է Հայաստանում և նահատակվել (Գ, ա, նույնը և Գ, ժդ «զձեր քարոզն և զհրաւիրակն զառաքեալ առ ձեզ եկեալն սպանեք... նոքա գտէրն կարծեցին սպանանել, հարցն ձեր զնորին առաքեալն (տպ. առաքեալսն) և զհետ նորա նորին նմանին»): Սանատրուկ թագավորին կոչում է առաքելասպան (Գ, ա), մի քանի անգամ (Գ, գ, ժբ, ժդ) Հայոց հայրապետության աթոռը կոչում է Աթոռ և Վիճակ Թադեոս առաքյալի: Այս տեղեկությունները միայն Թադեոս առաքյալի վկայաբանության մեջ են պատահում, ուրեմն և այստեղից գիտե Փավստոսը:


ԳՐՈԻԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

Վերը բերված գրավոր աղբյուրները անկասկածելի կերպով ցույց են տալիս, թե Փավստոսի Պատմությունը գրված է հինգերորդ դարում, հայերեն գրականության ստեղծվելուց, ս Գրքի թարգմանությունից և հայոց եկեղե-

  1. Տե՛ս «Ուսումնասիրություն Փ. Բուզանդիա, «Հանդ, ամս.», 1896, էջ 82: