Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/38

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Փավստոսի գործածած աղբյուրների քննությունը ն ժամանակագրական հաշիկները այլևս ոչ մի տարակույս չեն թողնում, որ այս Պատմությունը գրված է հինգերորդ դարի երկրորդ կեսին, յոթանասնական թվականներին, սրանով էլ կանխորոշվում է, թե այս Պատմությունը գրված է հայի ձեռքով և հայերեն:


ՀԵՂԻՆԱԿԻ ՀԱՅԱՍԻՐՈԻԹՅՈԻՆԸ

Բայց մենք ունենք նաև ուղղակի ապացույցներ հեղինակի հայ լինելու և հայերեն գրելու վերաբերյալ:

Արդարև, մեծ թյուրիմացություն էր Հին բանասերների պնդումը, թե այս Պատմության հեղինակը ատում է նայերին, նախատում է նրանց, ուստի հույն է: Ընդհակառակն, Պատմությունը լիքն է այնպիսի տեղեկություններով, որ միայն հայը կարող էր գրել, ամբողջ գրվածքից զգացվում է հեղինակի ոգին, նա ոչ միայն հայ է, այլև ազգային պատվին նախանձախնդիր հայ, զորքի քաջությունները փառաբանող, Արշակունյաց թագավորների հավատարիմ ու անձնվեր պաշտպան: Որպիսի՝ գուրգուրանքով և պարծանքով է նկարագրում նա հայկական զորքը, նրա սարքն ու կարգը, նրա տիրասիրությունը. «Չորեքհարիւր հազար զօր կուռ վառեալք, որ ընտիրք և պատերազմողք էին, լի արութեամբ արուեստաց նահատակութեանն, նիզակաւորք, սուսերաւորք, աղեղնաւորք, անվրէպք, կորովիք, վաղրաւորք, սակրաւորք, որք ոչ գիտեին զերկիւղ զանգիտելոյ յարանց յախոյեանց. համակ հեծելազօրք զրահաւորք, պատենազէնք, սաղաւարտաւորք, դրօշաւորք, կազմ նշանաւորք, բազմաձայն փողարօքն» (Դ, ի.):

Մի ուրիշ տեղ (Դ, իդ) նա գրում է. «էլ գտան ի ժամանակին անդ ընդ ձեռամբն զօրավարին Վասակայ արք գործոց իբրև վաթսուն ձագար, ընտիրք և պատերազմողք, որ միամիտք և միասիրտք էին միաբանութեան գործոցն պատերազմին, հասանել մարտնչել ի վերայ որդւոց և կանանց իւրեանց, և ի վերայ աշխարհին դնել զանձինս իւրեանց մինչև ի մաձ... հասանել մարտնչել ի վերայ եկեղեցեացն իրեանց... փոխանակ բնակ տէրանց իւրեանց Արշակունւոց»: Նույնիսկ Շապուհ թագավորը, զմայլված հայ զորքի քաջության ու տիրասիրության վրա, իր իշխաններին սքանչանքով պատմում է իր տեսածը վերջին պատերազմում. «Յորժամ հայոց նիզակաւորքն առաջի կարգէին, այսպես յարձակէին, որպես գլեառն մի բարձր և կամ որպես զաշտարակ մի հաստաբեստ հզօր և անշարժ... մինչև անմի զզօրսն Արեաց առնեին: Եւ միւս ևս՝ որ ընդ այս եմ զարմացեալ ես, ընդ մտերմութիւն միամտութեանն Հայաստան գնդին ընդ տիրասիրութեանն: Զի այնչափ ամք են՝ զի տէրն նոցա Արշակ կորուսեալ է ի նոցանեն. և նոքա ի պատերազմին ի նա խրախուսեին: Եւ յորժամ զախոյեանսն ընկենուին. համակ ասեին՝ թե «առ Արշակ», և նա չէր ի մեջ նոցա... Եւ կամ մոլեկան գունդն Մուշեղեան, զի ինձ այսպես թուեր. եթե հուր բոց ի գնդեն ելանիցէր և ի նշանացն... Այլ, ասեր, երանի՝ որ հայոց գնդին տեր իցե այնպիսի տիրա-