Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շավիղ»-ի մեջ (եր. 58—59): «Ասոր (Փ. Բուզանդի) ստուգիվ ոսկեղեն լեզուն, որ գրողին բանաստեղծական անզուսպ ցնորիցը թափովն ամեն գրավոր օրինաց կապանքն ապստամբ կելլե, ամեն տեղ կրկին իրարու հակառակ հատկություններ միանգամայն գիտե ճարտարությամբ լծակցել: Ինչպես որ հիներու սեպհական ամփոփ կարճաբանության հետ միացած են անհավատալի կերպով կրկնաբանություններ, նմանապես ընտիր և խորին հայկաբանության հետ բնական կերպով մը հյուսված է ընտանեկան բարբառը՝ առանց գռեհկանալու. հարթ ու դյուրուկ խոսվածքի մեջ ճշգրիտ նկարներ, կենդանի պատկերներ: Մանկական պարզությանց մեջ առուլգ ոգի և հաճախ խայթող պատմություն մը... Բայց ամենայն ինչ բնական է, առանց արվեստի և արվեստականության, և հարկ է ըսել, թե հոն լոկ բնությունն է խոսողը, վերջապես լեզվավը խորին հայկաբան, քերականական տրամաբանությամբ ճշտիվ ռամիկ, ոճովն ամենևին արևելյան՝ այս եզական գործը բազմապատիկ արժեք ունի»:

Վերը հիշված անհարթությունների մեջ նախ և առաջ նշանակելու է ռամկական կամ հինգերորդ դարի ընտանեկան լեզվի տարրը, բառեր ու դարձվածքներ, որոնք օտար են դասական լեզվին և համապատասխանում են աշխարհաբար լեզվին ու քերականությանը: Այսպես, Փավստոսի մեջ նկատում ենք ձետևյալ ռամկաբանությունները — «եկ, հասիր», «զխախտածն», «ի հնոցն շինած քաղաք», «մտօքն բախած էր», «զտուեալ հրամանս նորա», «զեղեալ ուխտս կատարէին», «ազգի տակի և տոհմի Արշակունեաց», «բան ի գետին ոչ անկանէր», «տարցին յայն տեղ», «ի տեղաց իշխանութեանց իւրեանց», «ես մկրտեալ չէի», «այնչափ զայրացոյց զթագաւորն որ», «թէ կամիք և թէ ոչ կամիք բայց թէ մտածեմ», «հարստացան անցին ըստ չափ», «լնոյր զերկիրն վաներով» կամ «վաներաւ», «արի՛ք, յաղօթս կամք», «թող բառնամ», «ո՞վ եմ ես զի կարեմ», «զմեր թագաւորն որո՞վ երեսօք տեսանեմք», «իմ երկու աչքս խաւարեցան», «զայն ժամանակս», «քո կամա ցըդ». «իւր որդովն», «այս անգամ», «ո՞ր օր հասանէ» և այլն, և այլն (օրինակներն այստեղ մեծ մասամբ քաղված են Ա. Այտընյանի «Քննական քերականության» ներածության ծանոթություններից):

Սրանց հետ պետք է հիշել մի շարք քերականական անկանոնություններ, ինչպես են՝ «քան զքսան հազարք սատակեցան երդք մարդկան» «ընդ ամենայն տիեզերք», «զիւր զօրքն կազմէր», «ի վանք մի», «ի չորք անկեալ», «անտանեալք էին չեպիսկոպոսունս աղանդոյն», «ուրախութիւն բազում հոգևորս», «մեծ եղև փորձութիւնք նեղութեանց», «առն աստուծոյ ասացեալքն կատարեցաւ», «վասն զմիտս հաճել թագաւորին», «ի ժամանակյան միոջ», «առ թագաւորաւն հասից», խափան լիցի իւր յառաջև նմա», «նոքիւն վկայիւք», «պատուաւ», «արուեստաց» և շատ ուրիշները: Սրանք դասական հայերեն լեզվի քերականության տեսակետից պարզ սխալներ են: Սրանցից մի քանիսը կարող են հետևանք լինել ձեռագրական աղավաղության, սակայն մեծ մասը պետք է համարվի նույն ռամկաբանության երե-